National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.10.2020
Արկադի Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի հետ:

Հանդիպման ընթացքում Արկադի Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավարը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի միջոցով Արցախյան հիմնահարցի լուծման հերթական փորձը: Արկադի Խաչատրյանն անթույլատրելի է համարել Թուրքիայի ապակայունացնող դերը, ուղղակի ներգրավվածությունը եւ հատկապես վարձկան զինյալների օգտագործումն Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններում, ինչպես նաեւ խաղաղ բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու դպրոցների թիրախավորումն ու արգելված զենքերի օգտագործումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են:

Արկադի Խաչատրյանը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բրազիլիայի կառավարության կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ:


08.10.2020
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրա...

08.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների եւ միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար: Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին...

08.10.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 8-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: ՀՀ ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am