National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.10.2020
Մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացվել ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների նիստերի վերաբերյալ
1 / 3

Հոկտեմբերի 12-ին ասուլիս էին հրավիրել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Անուշ Բեղլոյանը եւ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելու մանրամասներ ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների նիստերի վերաբերյալ:

Բաբկեն Թունյանի բնորոշմամբ՝ ՍԾՏՀ ԽՎ-ն ամենաբարդ միջազգային կառույցներից է, քանի որ մասնակից 12 պետությունները միմյանց հետ ունեն տարաձայնություններ: Այն թեպետ տնտեսական կազմակերպություն է, բայց, ցավոք, ավելի շատ փորձ է արվում օգտագործել որպես քաղաքական հարթակ:

Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-8-ը տեղի են ունեցել կազմակերպության Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 55-րդ, Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 55-րդ  եւ Իրավական ու քաղաքական հարցերի հանձնաժողովի 56-րդ նիստերը: Օրակարգային թեմայի քննարկումների առանցքում եղել է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը խորհրդարանների աշխատանքների վրա եւ օրենսդիր մարմինների դերը պանդեմիայի դեմ պայքարում:

Բաբկեն Թունյանը նշել է, որ մինչ նիստի մեկնարկը հայ պատվիրակներն Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հայտարարության տեքստ են պատրաստել, որն ուղարկվել է պատվիրակություններին: Օնլայն նիստի ընթացքում եւս Անուշ Բեղլոյանն ընթերցել է հայտարարության տեքստը:

«Բնականաբար, ինչպես եւ սպասելի էր,  նիստն անցավ շատ բուռն: Այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել, բայց վերջում, ինձ թվում է, բոլորի համար պարզ դարձավ, թե ով է այս ամենի պատասխանատուն եւ ինչն է իրական նպատակը»,-ընդգծել է պատվիրակության ղեկավարը:

Խոսելով կազմակերպության առանձնահատկությունների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է, որ կառույցի կենտրոնը գտնվում է Ստամբուլում, իսկ գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է, մասնակից 12 պետություններից շուրջ 5-ն ունեն տարածքային ամբողջականության խնդիրներ: Վահե  Էնֆիաջյանի խոսքով՝ հայկական պատվիրակության կողմից հայտարարությունը ներկայացնելիս ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները փորձել են խանգարել՝ խնդրելով վերադառնալ կառույցի տնտեսական բնույթին եւ օրակարգային հարցերի քննարկմանը: Բանախոսն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչները եւ՛ մասնագիտական զեկույց են ներկայացրել, եւ՛ քաղաքական իրավիճակին են անդրադարձել, եւ՛ չեն զիջել իրենց դիրքերը: Մասնավորապես, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում հայ պատգամավորների գրագետ բանակցությունների շնորհիվ վերընտրվել է հայկական պատվիրակության ներկայացուցիչը:

Արտակ Մանուկյանը՝ որպես հիմնական զեկուցող, թեման կներկայացնի նաեւ կազմակերպության լիագումար նիստում:

Անուշ Բեղլոյանը նշել է, որ մինչ նիստերը սկսվելը պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը նամակով դիմել է պատվիրակությունների անդամներին՝ տեղեկացնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այնուհետեւ հանձնաժողովի նիստում մինչ հայկական կողմից հայտարարության ներկայացումը ադրբեջանական պատվիրակության անդամը հանդես է եկել զեկույցով եւ որեւէ հայտարարություն, լրացում կամ առարկություն չի ներկայացրել, այսինքն՝ հայկական պատվիրակությունն է նախաձեռնող եղել:

Նա ընդգծել է, որ Վահե Էնֆիաջյանը հստակ եւ կտրուկ պատասխանել է ադրբեջանական պատվիրակության սուտ եւ ոչ հավաստի հայտարարություններին, հայկական պատվիրակությունը կոչ է արել նախագահողին վերադառնալ օրակարգային թեմային:

ԱԺ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ հայկական կողմն աշխատել է համակարգված եւ արդյունավետ:

Ասուլիսի ավարտին պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: 


12.10.2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Վալենտինա Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման եւ խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաեւ թուրքական եւ...

12.10.2020
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում  Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS