Տպել
21.10.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է նախագծերի քննարկումը
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին նիստ է գումարել:

Օրակարգում ընդգրկված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», Կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...