National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
21.10.2020
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել են ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանող եւ հարկային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր
1 / 17

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» եւ  «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերն են:

Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, ԱԺ պատգամավորներն ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծ:

Առաջին ընթերցմամբ ընդունելու համար ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, որ նախագծի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով հարկային արտոնություն սահմանելն է: Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ անդամ համարվող երկրներից ներմուծվող, այնուհետեւ երեք պետական կառավարման մարմիններին՝ այն է Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների եւ Առողջապահության նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար եւ առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների: Պայմանն այն է, որ այս ապրանքները մինչեւ ռազմական դրության ավարտը հանձնվեն նշյալ գերատեսչություններին, եւ այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով: Եթե ապրանք հանձնողը սովորական քաղաքացի լինի, ապա կարող է փաստաթղթավորումն իրականացվել նաեւ ոչ հաշվարկային փաստաթուղթ համարվող ցանկացած վավեր փաստաթղթով: Փոխնախարարի խոսքով՝ երբ ներմուծումը կատարվում է երրորդ, այսինքն՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, այստեղ կա շատ կիրառական եւ արդյունավետ միջոց այս ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար. այս դեպքում ներմուծողը կարող է ներկայացնել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր եւ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից:

Այնուհետեւ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ՝ նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներեն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Փոխկապակցված անձինք կարող են համարվել համատեղ ապրող ծնողները, ամուսինը եւ համատեղությամբ ապրող զավակները: Փոխնախարարը նշել է, որ կարգավորումը վերաբերելու է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, այլ նաեւ՝ վարկերի մայր գումարներին: Գործադրի առաջարկով վերոնշյալ կարգավորումը գործելու է նաեւ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների դեպքում: Առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող գումարներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել ու եկամտային հարկ վճարել: Հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաեւ՝ դեռեւս անհուսալի չճանաչված վարկերը: Արման Պողոսյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկել է համապարփակ կարգավորումներ:

Խորհրդարանը քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

Նշենք, որ այս նախագծերի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու համար գործելու է երեքժամյա ընթացակարգ, որից հետո ԱԺ հանձնաժողովները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նախաձեռնություններն ու դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները կներկայացնեն Ազգային ժողովին: 
  
Օրվա ավարտին խորհրդարանն օրենսդրական նախաձեռնությունները քննարկել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

Ներկայացնելով «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ հիմնական զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի եւ Կառավարության առաջարկների հիման վրա այն լրամշակվել է:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ բացի ներմուծման դեպքերից պետությանն անհրաժեշտ ապրանքներ նվիրաբերելու դեպքում հարկային արտոնությունը տարածվելու է գրեթե բոլորի վրա:

«Անկախ նրանից, թե այդ ընկերությունն այդ ապրանքը նախկինում գնել է, ներմուծել է, իր պահեստում պահել է, թե ներքին շուկայից է գնել, թե ինքն է արտադրել, հիմա կարող է  այդ արտադրանքը փոխանցել պետությանը, անհատույց նվիրաբերել եւ դրա դիմաց որեւէ հարկային պարտավորություն չի առաջանա»,-պարզաբանել է Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Կառավարությունն առաջարկել է պետական կառավարման մարմինների ցանկում ներառել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, իրենք էլ առաջարկել են ներառել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով՝ Արման Պողոսյանը նշել է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի առաջարկով հստակեցումներ են կատարվել կարգավորումներում: Կառավարությունը եւս առաջարկներ է ներկայացրել՝ նպատակ ունենալով ընդլայնել նախագծի կարգավորումների շրջանակը եւ դրանք դարձնել առավել համապարփակ: Առաջարկվել է կարգավորումները տարածել նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած անձանց նկատմամբ: Առաջարկվել է արտոնյալ կարգավորումները կիրառելի դարձնել ոչ միայն վարկերի, այլ նաեւ այլ ֆինանսական գործիքների նկատմամբ, որոնք այլընտրանք են վարկերին: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ մեկ առաջարկ էլ ԲՀԿ խմբակցությունն է ներկայացրել, որը Կառավարությունն այս փուլում չի ընդունել:

Պարզաբանելով նախագծի էությունը՝  Արման Պողոսյանն ընդգծել է, որ խոսքը նպաստավոր հարկային միջավայրի ստեղծման մասին է, որպեսզի բանկերը ոչ պարտադրված, իրենց հայեցողությամբ, իրենց քաղաքականության շրջանակում կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել այդ վարկային պարտավորությունները:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նշել է, որ նախագծով գործընթացի իրականացման համար բանկերին տրվում են հավելյալ հարկային խթաններ, պետությունը նրանց հետ կիսում է հարկային բեռը:

Նիստի ավարտին պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են քննարկված օրենքների նախագծերը:

Ազգային ժողովը, սպառելով օրակարգը, ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: 


21.10.2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը»,-նշված է ԱԺ նա...

21.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուների առաջադրման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյան...

21.10.2020
Քննարկվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել եւ  դրական եզրակացություն է տվել նույն օրը ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու ...

21.10.2020
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրինագծին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկ...

21.10.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

21.10.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 21-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած...

21.10.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

21.10.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

21.10.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է նախագծերի քննարկումը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մ...

21.10.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Գործունեության իրականացման ծանուցման մասի...

21.10.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:45-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...

21.10.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS