National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2020
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք համաձայնագրերի
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել հինգ  համաձայնագրերի:

Քննարկված առաջին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է ընթացիկ տարվա հունիսի 30-ին:  Համաձայնագիրը  նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը եւ խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացումը:  Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարել  ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում՝ բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումե վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  համաձայնագիրը՝ նշելով, որ համաձայնագրի նպատակը համայնքների զարգացումն է:  Փաստաթղթի համաձայն՝ ՎԶՄԲ-ը ՀՀ-ին տրամադրելու է 17.9 մլն եվրո գումարի չափով վարկ: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի է, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվելու է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով:  Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25%-ի չափով:

Քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսված է 2 տարով՝ մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը, երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը, ինչի հետեւանքով  Հայաստանը պարտավորված կլինի  վճարել ՎՎԲ-ի  կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը՝  960,000 եվրո, որը նախատեսված չէ 2020թ պետական բյուջեով:

Հաջորդիվ  քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝  ՀՀ կառավարության եւ Վերականգնման վարկերի (KfW) բանկի միջեւ 2020թ. հունիսի 22-ին ստորագրվել է «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ-փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ եւ ՎՎԲ միջեւ 19.12.2014թ. ստորագրված «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 30.06.2024թ.: Նշյալ երկարաձգման դեպքում Հայաստանը  պարտավորված կլինի վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.300.000 եվրո, որը նույնպես  նախատեսված չէ ՀՀ 2020թ. պետական բյուջեով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ  «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 31.12.2025թ.: Երկարաձգման դեպքում Հայաստանը պարտավորվում է վճարել ՎՎԲ-ի կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.180.000 եվրո: Այս գումարը եւս նախատեսված չէ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով:


23.10.2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է օրակարգային հարցերի քննարկումը
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ որոշվել է մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել օրակարգում ընդգրկված օրինագծերի եւ օրենսդրական փաթեթների քննարկումը՝ հեղինակների բացակայության պատճառով: ...

23.10.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

23.10.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS