National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.10.2020
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Պատգամավորներն ընդունել են արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Նախաձեռնությամբ մանրամասնեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգը եւ երաշխիքները, սահմանվում են օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմաները:

Առաջին ընթերցմամբ քննարկված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով էլ Կառավարությունն օրենսդրորոեն սահմանում է աշխարհազոր եզրույթը` որպես ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայութան կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ:

Նախաձեռնությամբ սահմանվում են նաեւ աշխարհազորի նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, խաղաղ եւ պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը նշել է, որ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով եւ, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից եւ գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երեւանում՝ քաղաքապետի տեղակալը:

Գաբրիել Բալայանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում են առավել խիստ պատիժներ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6 -րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ եւ 362-րդ հոդվածներով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ կոնվենցիան ընդունվել է 1989թ. դեկտեմբերի 4-ին, անդամ է 36 պետություն:

Փաստաթղթով ամրագրվում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը եւ ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են, եւ առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:  Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կոնվենցիայի առաջին հոդվածում են սահմանված «վարձկան» հասկացությունը եւ այն բոլոր վավերապայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում արարքը որակվում է որպես վարձկանություն: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսացանել վարձկաններին՝ միջազգային իրավունքով ճանաչված ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի լեգիտիմ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համաձայն՝ պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արարքների կանխարգելման եւ հետապնդման համար:

Փոխնախարարը կարեւորել է մեր երկրի անդամակցումը կոնվենցիային:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված նախաձեռնությունները:

Խորհրդարանը կշարունակի արտահերթ նիստի աշխատանքը հոկտեմբերի 28-ին: 
 


27.10.2020
Հոկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ...

27.10.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչեւ օրենսդրական աշխատանքին անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով զոհված քաջորդիների, ինչպես նաեւ...

27.10.2020
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
Այսօր լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության 21-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու լրագրողներ ծաղիկներ են խոնարհել ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am