ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Օրենքների նախագծերի առկայությունը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի եւ պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների՝ կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման եւ կազմակերպման անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ աշխարհազորը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքն ու բնակչությանը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
Նախագծերով սահմանվում են աշխարհազոր հասկացությունը, դրա նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, խաղաղ եւ պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթը փոփոխության չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:40-12:00: ...
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակա...
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի ներկայացմամբ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրան...
Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
Հոկտեմբերի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած «Ռազմա...
Լենա Նազարյանն ընդունել է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահին
Հոկտեմբերի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով աշխատանքային այցով մեր երկրում է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, ում այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղ...
Ազգային ժողովի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով
ՀՀ Ազգային ժողովի հերթական՝ հոկտեմբերի 28-ի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է եւս 4 ժամ, սակայն այդ ընթացքում անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովներիի արտահերթ նիստեր
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 28.10.2020 ժամը 11:30 414 սենյակ,Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 28.10.2020 ժամը 12:30 314 սենյակ: ...