28.10.2020
Ազգային ժողովի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով
ՀՀ Ազգային ժողովի հերթական՝ հոկտեմբերի 28-ի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է եւս 4 ժամ, սակայն այդ ընթացքում անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ նիստը համարվում է չկայացած:
ՀՀ Ազգային ժողովն այսքանով ավարտել է հոկտեմբերի 27-ին գումարված հերթական նիստերի աշխատանքը՝ օրակարգը սպառված լինելու պատճառով:
27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...