National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
02.11.2020
Քննարկվել են ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԱԻՆ 2021թվականի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 11

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին քննարկվել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված Ոստիկանության եւ ԱԻՆ-ի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի հավաստմամբ՝ «Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում եւ հանցագործությունների դեմ պայքար» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության ապահովման, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման եւ բացահայտման ծառայություններ: Միջոցառման իրականացման նպատակով 2021 թվականի պետական բյուջեով  նախատեսվում է հատկացնել 24,855.9 մլն դրամ, որը 2020 թվականի պետական բյուջեի նկատմամբ աճել է 269.7 մլն դրամով՝ պայմանավորված զինծառայողների բնակության վարձավճարով: «Պետական պահպանության ծառայությունների կազմակերպում եւ իրականացում» միջո-ցառման իրականացման նպատակով 2021 թվա-կանի պետական բյուջեով նախատեսվել է 4,049.4 մլն դրամ:

«Պետական պահպանության ծառայություններ մատուցող ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կարիքի բավարարում» միջոցառման գծով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 7,175.6 մլն դրամ:

«Անձի անհատական տվյալների, քաղաքացիության եւ հաշվառման վերաբերյալ տեղեկություն-ների ստացման, տրամադրման եւ փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում» միջոցառման իրականացման նպատակով 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 2,021.6 մլն դրամ:

«Տրանսպորտային միջոցների պետական հաշվառում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել տրանսպորտային միջոցների պետհամարանիշների ձեռքբերում եւ տրամադրում: Կհատկացվի 770.4 մլն դրամ, որը 2020 թվականի պետական բյուջեի նկատմամբ նվազել է 334.6 մլն դրամով՝ պայմանավորված միջծրագրային վերաբաշխմամբ: «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կարիքի բավարարում» միջոցառմանը  նախատեսվել է 176.9 մլն դրամ: «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջո-ցառումների, մոնիտորինգի եւ վերահսկողության իրականացում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոստիկանության մարմինների աշխատանքների պլանավորում, համակարգում, ծրագրային միջոցառումների մշակում եւ իրականացում, միջգերատեսչական եւ միջազգային համագործակցության ապահովում, համընդհանուր եւ ոլորտային աշխատանքների իրականացում, մոնիտորինգ եւ հսկողություն: Միջոցառման իրականացման նպատակով 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 11,011.4 մլն դրամ:

Ոլորտում առաջիկա տարիներին նախատեսվում են իրականացնել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես 2021-ի առաջին եռամսյակում կստեղծվի շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն: Եկող տարվա ընթացքում կմշակվի «ՀՀ ոստիկանության մասին» նոր օրենք, որն, ըստ փոխոստիկանապետի, կհամապատասխանի եվրոպական չափանիշներին:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին նախատեսվում է բնագավառին հատկացնել 14մլրդ 181մլն դրամ: Սեյսմիկ պաշտպանությանը՝ 803.5 մլն դրամ: Միջոցառման նպատակն է հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատումը, սեյսմիկ ռիսկի նվազեցումը: «Փրկարար ծառայություններ» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրդեհաշիջման, հակահրդեհային քարոզչության, բնական եւ տեխնածին աղետների ժամանակ բնակչության եւ կառույցների պաշտպանություն: 2021-ին նախատեսվել է 11,665.0 մլն դրամ: 2020 թվականի պետական բյուջեի նկատմաբ աճը կազմում է 335.1 մլն դրամ՝ պայմանավորված աշխատանքի վարձատրության փոփոխությամբ, ՀՓՋ-ների վերանորոգմամբ, հենակետերի գազիֆիկացմամբ, փրկարար ծառայողների համազգեստի, փրկարարական նյութերի եւ գործիքների ձեռք բերմամբ:

Պատգամավորների հարցերը վերաբերվել են բնագավառների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Ներկայացվել են նաեւ առաջարկություններ:

Նույն օրը Արկադի Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊՆ եւ Պետական ռեզերվների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:


02.11.2020
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Ազգային ժողովը  Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն  նոյեմբերի 2-ին գումարել է  Ազգային ժողովի արտահերթ նիստ  նախաձեռնողի՝ Կառավարության  սահմանած օրակարգով: Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ օրակարգայի...

02.11.2020
Տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 03.11.2020 ժամը 11:30 114 սենյակ:   ...

02.11.2020
Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Նիստին ելույթ է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հարգելի գործընկերներ, ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու բոլորիս հա...

02.11.2020
Նոյեմբերի 2-ին` ժամը 17:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին` ժամը 17:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

02.11.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ ժամը 13:30-ին նախատեսված համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

02.11.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
Այսօր` ժամը 10:00-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում նախատեսված բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am