National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
03.11.2020
Արտահերթ նիստ է գումարել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 3-ին հրավիրել է արտահերթ նիստ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությամբ քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն  է՝ հրամանատարը, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի), աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարն է՝ հրամանատարը: Վերոնշյալ պաշտոնատար անձինք  համայնքի կամ բնակավայրի աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների ղեկավարումն իրականացնելու են  աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների  համաձայն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով բովանդակային հստակեցումները, նշել է, որ չի ենթադրվում, որ համայնքները կունենան տեղակալների լրացուցիչ հաստիքներ, դա իմպերատիվ պահանջ չի լինելու, նպատակահարմարությունից ելնելով համայնքները կարող են այդ խնդրին անդրադառնալ:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով էլ Երեւանի  քաղաքապետը 3-ի փոխարեն  կարող է ունենալ  4 տեղակալ, որոնցից մեկը կիրականացնի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարի՝ հրամանատարի, գործառույթները: Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ այս գործերով զբաղվող տեղակալն իր մասնագիտական եւ մարդկային ունակություններով տարբերվելու է, քանի որ նրա գործառույթներն ընթացիկ համայնքային աշխատանքից տարբերվում են: Ըստ փոխնախարարի՝ նա պետք է ռազմական գործից տեղյակ եւ զինվորական մշակույթին ծանոթ անձնավորություն լինի:

Նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


03.11.2020
Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված տնտեսության տարբեր ոլորտների բյուջետային հատկացումները
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են արդյունաբերության, էներգետիկա եւ բնական պաշարների, տրանսպորտ եւ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային ծառայությունների կարգավ...

03.11.2020
ԱԺ արտահերթ նիստում ընդունվել են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները
Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով նահատակված քաջորդիների հիշատակը: Երկրորդ ընթերցման ընթացակարգով ՀՀ տարած...

03.11.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

03.11.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am