Տպել
03.11.2020
Արտահերթ նիստ է գումարել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 3-ին հրավիրել է արտահերթ նիստ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությամբ քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն  է՝ հրամանատարը, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի), աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարն է՝ հրամանատարը: Վերոնշյալ պաշտոնատար անձինք  համայնքի կամ բնակավայրի աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների ղեկավարումն իրականացնելու են  աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների  համաձայն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով բովանդակային հստակեցումները, նշել է, որ չի ենթադրվում, որ համայնքները կունենան տեղակալների լրացուցիչ հաստիքներ, դա իմպերատիվ պահանջ չի լինելու, նպատակահարմարությունից ելնելով համայնքները կարող են այդ խնդրին անդրադառնալ:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով էլ Երեւանի  քաղաքապետը 3-ի փոխարեն  կարող է ունենալ  4 տեղակալ, որոնցից մեկը կիրականացնի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարի՝ հրամանատարի, գործառույթները: Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ այս գործերով զբաղվող տեղակալն իր մասնագիտական եւ մարդկային ունակություններով տարբերվելու է, քանի որ նրա գործառույթներն ընթացիկ համայնքային աշխատանքից տարբերվում են: Ըստ փոխնախարարի՝ նա պետք է ռազմական գործից տեղյակ եւ զինվորական մշակույթին ծանոթ անձնավորություն լինի:

Նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...