National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.11.2020
Խորհրդարանը շարունակել է պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ նոյեմբերի 4-ին քննարկվել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջետային փաստաթղթի կազմման հիմնական առանձնահատկություններին:

Այնուհետեւ ոլորտների պատասխանատուներն անդրադարձել են իրենց բնագավառներում պետական բյուջեի հատկացումներին եւ հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ներկայացնելով գալիք տարվա բյուջետային հայտը, նշել է, որ 2021թ-ին  կիրականացվի 7 միջոցառում, նախատեսված է հատկացնել 6 միլիարդ 98 միլիոն դրամ: Լիլյա Սիրականյանի խոսքով՝ «ԱԺ գործունեության ապահովում օրենսդրական-վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսվել է 5 միլիարդ 620 միլիոն դրամ, որը 2020թ-ի համեմատ նվազել է 8,7 միլիոն դրամով, իսկ «ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման համար՝ 1 միլիոն 260 հազար դրամ: ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառման համար նախատեսվել է 60 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 8,4 տոկոսով: 6,4 տոկոսով նվազել են «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառմանն ուղղվող հատկացումները. այն կկազմի 174,8 միլիոն դրամ: «ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմանը կուղղվի 150 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 32,5 տոկոսով: Ազգային ժողովի շենքային պայմանների  բարելավման համար նախատեսվել է 53,8 միլիոն դրամ, իսկ  ԱԺ շենքային ապահովվածության բարելավման համար՝ 38, 9 միլիոն դրամ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տեղեկացրել է, որ  համավարակով պայմանավորված 2020թ-ի հատկացումներից պահուստային ֆոնդ է վերադարձվել 503 միլիոն դրամ, որի ամենամեծ մասնաբաժինը կազմում են պարգեւատրումները: Նշվել է նաեւ, որ ռազմական դրությամբ պայմանավորված 100 միլիոն 500 հազար դրամ է վերադարձվել պահուստային ֆոնդ՝ շենքային պայմանների բարելավման եւ ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումներից: Բանախոսն ընդգծել է նաեւ, որ  համավարակով եւ ռազմական դրությամբ պայմանավորված՝ ինչպես ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին, այնպես էլ պատգամավորներին պարգեւատրումներ չեն տրամադրվել, ուստի 2020թ-ի պարգեւատրման ֆոնդից տնտեսվել է 252 միլիոն դրամ, որը դեռ չի վերադարձվել պահուստային ֆոնդ:

ՀՀ Սահմանադրական դատարանի 2021թ-ի բյուջեի հայտը բաղկացած է 2 միջոցառումից, որոնց համար նախատեսվել է տրամադրել  683 միլիոն 877 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 23,227 միլիոն դրամով: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանի տեղեկացմամբ՝ բյուջեի 89,3 տոկոսը ուղղվելու է աշխատավարձերի տրամադրմանը:

ԲԴԽ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ներկայացրել է ոլորտի գալիք տարվա ֆինանսական հատկացումները, որը կազմում է 12 միլիարդ 128 միլիոն 719 հազար դրամ:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝  գերատեսչության գործառույթների իրականացման համար կտրամադրվի 20 միլիարդ 663 միլիոն 985 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3 միլիարդ 34 միլիոն 436 հազար դրամով, որից 2 միլիարդ դրամը նախատեսվել է հակակոռուպցիոն իրավական մարմնի, Հակակոռուպցիոն կոմիտեի եւ մասնագիտացված դատարանների շենքի կառուցման, տեխնիկական ապահովման նպատակով: Նախարարության կողմից իրականացվելու է 8 ծրագիր:

«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված իրենց ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերն են ներկայացրել Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողության ծառայության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուները:

ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի աշխատակազմերի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը կներկայացվեն նոյեմբերի 11-ին:


04.11.2020
Շարունակվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ նախնական քննարկումները
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անի Սամսոնյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին նախ...

04.11.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումներ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ՀՀ ԱԺ ՄԻՊ եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am