National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
05.11.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները
1 / 5

Նոյեմբերի 5-ին շարունակվել են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումները:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գայանե Աբրահամյանի  եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են  եվրոպական ինտեգրման ուղղության համար նախատեսված եկամուտներն ու  ծախսերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ նշելով, որ ընթացիկ տարում ԵՄ երկրների հետ Հայաստանի  շփումները որոշ չափով նվազել են՝ պայմանավորված   Covid-19 համավարակով:  Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ համավարակի դեմ պայքարի ընթացքում մեր երկրին ցուցաբերած տարաբնույթ՝  ֆինանսական  եւ բժշկական աջակցության համար:

Անդրադառնալով  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ նա նշել է, որ այն գրեթե ավարտին է մոտենում. ԵՄ անդամ 27 երկրներից  24-ն ամբողջությամբ ավարտել են համաձայնագրի վավերացումը:  Փոխնախարարը հայտնել է, որ մյուս  երկրները՝ Իտալիան, Իսպանիան եւ Պորտուգալիան,   թեեւ վավերացրել, սակայն դեռեւս ԵՄ քարտուղարությանը պաշտոնապես չեն տեղեկացրել վավերացման գործընթացի ավարտի մասին, ինչը տեխնիկական գործընթաց է:

Ըստ փոխնախարարի՝ թեեւ շփումներն ընթացիկ տարում քիչ են եղել ԵՄ-ի հետ, այնուամենայնիվ համաձայնագրով նախատեսված բոլոր կառույցները տեսակապի միջոցով արդյունավետորեն աշխատել են:

 Սեպտեմբերի 27-ին  Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ  պատերազմին անդրադառնալով՝ փոխնախարարը հայտնել է, որ նախարարությունը  եվրոպացի գործընկերների հետ  ամենօրյա շփման մեջ է, աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով:  Նշվել է, որ ԵՄ անդամ երկրների հետ քննարկումներ են ընթանում եւ Արցախի անկախության ճանաչման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավորության,  եւ ագրեսորի նկատմամբ սանկցիաների կիրառման, եւ  մարդասիրական օգնությունների կազմակերպման վերաբերյալ: Ավետ Ադոնցը  պարզաբանել է, որ թեեւ   մարդասիրական տարաբնույթ օգնություններ արդեն  ցուցաբերվել են, սակայն  նախարարությունն  աշխատում է, որ  դրանք լինեն առավել հասցեական եւ ինստիտուցիոնալ: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախարարությունն օրերս կավարտի մարդասիրական օգնություն ցուցաբերելուն ուղղված փաստաթղթի մշակումը:

Ավետ Ադոնցը նաեւ հայտնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն  աշխատում է ագրեսորի նկատմամբ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ, այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը:

 Արցախի ճանաչման գործընթացի վերաբերյալ  փոխնախարարը նշել է, որ կան որոշակի ձեռքբերումներ: Նրա խոսքով՝ դրանք հիմնականում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների   մակարդակով, ինչը շատ կարեւոր է հետագայում  որակական ավելի բարձր մակարդակի հասնելու համար: «Կան նախնական պայմանավորվածություններ եւ բավականին լուրջ քննարկումներ՝ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար, բայց ես այսօր չէի ցանկանա դրանք հնչեցնել»,-մասնավորապես ասել է փոխնախարարը:

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը,  ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել են  պատգամավորների հարցերին: Ատոմ Ջանջուղազյանը մասնավորապես հայտնել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության գործառույթների իրականացման համար գալիք տարում նախատեսված է 2,8 մլրդ  դրամ ավելի հատկացնել, քան հատկացվել է  ընթացիկ տարում: 


05.11.2020
Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր
ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Միքայել Մելքումյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս...

05.11.2020
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են բյուջետային հատկացումները ԱԳՆ-ի եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին Ռուբեն Ռուբինյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները եւ ծախսերը` արտաք...

05.11.2020
ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումներ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը...

05.11.2020
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am