National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.11.2020
Քննարկվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով տարածքային կառավարման, պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսված հատկացումները
1 / 5

Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահե Ղալումյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ քննակվել են «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով տարածքային կառավարման, պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ գալիք տարում նախատեսվում է համայնքներին տրամադրել շուրջ 65 մլրդ դրամի դոտացիա: Նախագծով Արարատի մարզպետարանին կհատկացվի 281 մլն դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 588 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 785 մլն դրամ, Լոռու մարզպետարանին՝ 654 մլն դրամ, Կոտայքի մարզպետարանին՝ 621 մլն դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 701 մլն դրամ, Սյունիքի մարզպետարանին` շուրջ 610 մլն դրամ, Վայոց ձորի մարզպետարանին՝ 454 մլն դրամ, Տավուշի մարզպետարանին՝ 581 մլն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ փաստաթղթով նախատեսվում է նախարարությանը տրամադրել 210.8 մլրդ դրամ: Զեկուցողը մանրամասն ներկայացրել է գալիք տարում իրականացվելիք ծրագրերը եւ նախատեսվող հատկացումները:

Ըստ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանի՝ նախագծով Երեւան համայնքին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում՝ սուբվենցիոն նպատակային հատկացումները եւ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան կազմել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամ: Պետության կողմից Երեւանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է  36 մլրդ 15 մլն 459 հազար 600 դրամ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նշյալ նախատեսումներն ընթացիկ բյուջետային տարվա համեմատ փոփոխվել են. մասնավորապես պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով:

Երեւան համայնքին նախատեսվող նպատակային հատկացումներն ավելացել են  39 մլն դրամով՝ կազմելով 9 մլրդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան մնացել է անփոփոխ:

Զեկուցողները պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորների բարձրաձայնած մտահոգություններին:


06.11.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահե Ղալումյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին քննարկվել են Հայաստանի 2021 թվականի պետական բյուջ...

06.11.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ առաջին նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am