Տպել
19.11.2020
Հանձնաժողովը հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող լրացումներին
1 / 6

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 19-ի նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նշենք, որ օրինագծով գերության մեջ գտնվելու հիմքով զինվորական պաշտոնից ազատված եւ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը` մինչեւ ազատվելը, միաժամանակ սահմանվում են այն հանգամանքները, որոնք բացառում են գերի ընկնելու դեպքում պաշտոնային դրույքաչափը պահպանվելու իրավունքը, ինչպես նաեւ նախատեսվում է պետական լիազոր մարմնի հրամանով սահմանել պահպանված պաշտոնային դրույքաչափի վճարման կարգը: 


19.11.2020
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը քննարկման է ներկայացրել  ՀՀ Կառավարության եւ Վերականգնման վարկերի բա...

19.11.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:15-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

19.11.2020
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:15-ին, 414 դահլիճում տեղի կունենա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:...

19.11.2020
Նոյեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...