Տպել
21.11.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Պարո՛ն Սարգսյան,

ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ: Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգնման գործում, իրականացրել կարեւոր սոցիալական ծրագրեր: Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Խաղաղություն նրա եւ բոլոր ննջեցյալների հոգիներին»,-ասված է ցավակցական ուղերձում: