Տպել
16.09.2005
Խորհրդարանում նշվեց ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի մահվան տարելիցը

Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Կանաչ սրահում» նշվեց ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի մահվան տարելիցը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ խորհրդարանում արդեն ավանդույթ է դառնում հիշել այն պատգամավորներին, որոնք հեռացել են կյանքից` Սերգեյ Իսրայելյան, Մուշեղ Մովսիսյան, Արտակ Առաքելյան: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Մուշեղ Մովսիսյանը եղել է վառ անհատականություն եւմիշտ փայփայել է ազատ, անկախ Հայաստան ունենալու հեռանկարը` ընդվզելով անարդարությունների դեմ: Ըստ Աժ նախագահի` խորհրդարանում անկախ քաղաքական հայացքներից Մուշեղ Մովսիսյանը մեծ հարգանք էր վայելում բոլորի կողմից: Աժ նախագահը հորդորեց պատգամավորներին վառ պահել իրենց գործընկերոջ հիշատակը:

Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը խմբակցության անունից իր ցավակցությունները հայտնեց Մուշեղ Մովսիսյանի հարազատներին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Մուշեղ Մովսիսյանը այն մարդկանցից էր, որոնք չեն սիրում խոսել մարտի դաշտումգործած սխրանքների մասին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ երբ մեր երկրին վտանգ սպառնա, մեծ կլինի Մուշեղ Մովսիսյանի պահանջը: Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այն ոգին, որ նա կարողացավ արթնացնել իր հայրենակիցների մեջ, շարունակում է ապրել:

Հարգանքի եւ հիշատակի խոսքեր ասացին նաեւԱԺ պատգամավորներ Լեւոն Խաչատրյանը, Սամվել Բալասանյանը, Մհեր Շահգելդյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Կոստանդյանը: Մուշեղ Մովսիսյանի եղբայր Առաքել Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին եւ պատգամավորներին` կազմակերպված արարողության համար:


16.09.2005
Հայ-սիրիական կապերը` զարգացման նոր փուլում
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մուխլիս Ֆարաունին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական համագործակցության խնդիրները: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց Սիրիայի կառավարությանը` հայերի նկատմամբ դրսեւորա...

16.09.2005
Հայաստանում կբացվի միջազգային եվրոպական շարժման գրասենյակը
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոների հետ: Պարոն Կրոները խորհրդարանի նախագահին ներկայացրեց իրենց կազմակերպության պատմությունն ու գործունեությունը` նշելով, որ Միջազգային եվրոպական շարժումը տարածված շարժում լինելով Եվր...