Տպել
16.09.2005
Խորհրդարանում նշվեց ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի մահվան տարելիցը

Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Կանաչ սրահում» նշվեց ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի մահվան տարելիցը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ խորհրդարանում արդեն ավանդույթ է դառնում հիշել այն պատգամավորներին, որոնք հեռացել են կյանքից` Սերգեյ Իսրայելյան, Մուշեղ Մովսիսյան, Արտակ Առաքելյան: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Մուշեղ Մովսիսյանը եղել է վառ անհատականություն եւմիշտ փայփայել է ազատ, անկախ Հայաստան ունենալու հեռանկարը` ընդվզելով անարդարությունների դեմ: Ըստ Աժ նախագահի` խորհրդարանում անկախ քաղաքական հայացքներից Մուշեղ Մովսիսյանը մեծ հարգանք էր վայելում բոլորի կողմից: Աժ նախագահը հորդորեց պատգամավորներին վառ պահել իրենց գործընկերոջ հիշատակը:

Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը խմբակցության անունից իր ցավակցությունները հայտնեց Մուշեղ Մովսիսյանի հարազատներին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Մուշեղ Մովսիսյանը այն մարդկանցից էր, որոնք չեն սիրում խոսել մարտի դաշտումգործած սխրանքների մասին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ երբ մեր երկրին վտանգ սպառնա, մեծ կլինի Մուշեղ Մովսիսյանի պահանջը: Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այն ոգին, որ նա կարողացավ արթնացնել իր հայրենակիցների մեջ, շարունակում է ապրել:

Հարգանքի եւ հիշատակի խոսքեր ասացին նաեւԱԺ պատգամավորներ Լեւոն Խաչատրյանը, Սամվել Բալասանյանը, Մհեր Շահգելդյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Կոստանդյանը: Մուշեղ Մովսիսյանի եղբայր Առաքել Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին եւ պատգամավորներին` կազմակերպված արարողության համար:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...