National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
4.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
04.12.2020
Քննարկվել են ՀՀ հողային եւ ջրային օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին հերթական նիստն է գումարել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման եւ գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Տեղեկացվել է, որ գործող օրենսդրության մեջ սահմանված չեն բացառման դեպքերը կամ չափորոշիչները, որոնք առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանի ներկայացմամբ՝ օրենքով կհստակեցվեն պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմնի պաշտոնում նշանակելու, պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը: Ըստ  առաջարկվող փոփոխությունների՝ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի քննարկումը, ինչը հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին բացահայտել մասնակցի աշխատանքային եւ գործնական ունակությունները եւ կատարել օբյեկտիվ ընտրություն:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին:

«Ազգային ժողովի կանոնակար» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից հանվել է:


04.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմին եւ բանակցությունների ընթացքին առնչվող, հասարակությանը հուզող  մի շարք հարցեր, ինչպես նաեւ գիտության եւ կրթության ոլորտի քաղաքականությանը վերաբ...

04.12.2020
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արգիշտի Մեխակյանը դեկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրա...

04.12.2020
Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին:   ...

04.12.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS