Տպել
22.12.2020
Նազելի Բաղդասարյանը եւ Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցից
1 / 1

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Սոֆիա Հովսեփյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում օրենսդիրները մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած իրենց այցի վերաբերյալ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել նախորդող օրերին տարածված տեղեկություններին, որ Շուշիի շրջանի Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում մի խումբ քաղաքացիներ շրջափակման մեջ են, իսկ Խծաբերդում գտնվող մեկ այլ խումբ գերեվարվել է: Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով դեկտեմբերի 17-ին պատգամավորները մեկնել են Արցախ:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ հանդիպել են Արցախի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, հանդիպել այլ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊԲ հրամանատարության հետ, քննարկել վերոնշյալ հատվածների խնդիրները: Այդ ամենի արդյունքում հնարավոր է եղել Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում իրականացնել հերթափոխ: Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ իրենք ուշ երեկոյան Պաշտպանության բանակի հետ ունենալով որոշակի համաձայնություն՝ Լիսագորի հատվածով հասել են մինչեւ վիճելի դիրքերի հատված, հանդիպել հերթափոխող 72 կամավորների հետ, ովքեր Շիրակի մարզից էին: Օրենսդիրները համոզվել են, որ քաղաքացիներն անվտանգ են, որից հետո վերջիններիս ճանապարհել են Շիրակի մարզ:

Բանախոսն ընդգծել է, որ տարբեր լրատվամիջոցներով փորձ է արվել այս գործընթացին քաղաքական երանգ տալ, շահարկել տարբեր մարդկանց անուններ: Նա հորդորել է բանակին վերաբերող հարցերը չքաղաքականացնել: Պատգամավորի համոզմամբ՝ այսօր գերխնդիր է կենտրոնանալ եւ անվտանգությանը վերաբերող հարցերը վերահսկելի դարձնել:

Սոֆիա Հովսեփյանը մասնավորապես խոսել է  Խծաբերդի մարտական դիրքերից 62 զինվորականների գերեվարվելու փաստի մասին: Նշվել է, որ հանդիպել են պատասխանատու գերատեսչությունների, նաեւ՝ ռուսական կողմի հետ, ներկայացվել է ամբողջական խնդիրը եւ փոխանցվել գերեվարվածների անվանական ցուցակը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գերեվարված անձանց հարազատները: Պատգամավորը նշել է, որ գերիների վերադարձի ժամկետ անվտանգությամբ պայմանավորված չի նշվել: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը վստահեցրել է, որ գերիների կյանքին եւ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:

Արցախ մեկնած պատգամավորները հանդիպել են նաեւ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ, քննարկել արցախահայության առջեւ ծառացած մի շարք խնդիրներ: Ըստ Սոֆիա Հովսեփյանի՝ խնդիրների համալիր լուծման համար միասնական աջակցություն է անհրաժեշտ:

Ի հավելումն՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը փաստել է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների փոխգործակցությունը լինելու է շարունակական, ինչի համար առկա է բավարար քաղաքական կամք: Գերեվարված անձանց հետ կապված նա վստահեցրել է, որ գործընթացը թափանցիկ է եւ որեւէ տեղեկություն ծնողներից չի թաքցվելու: Նա արձանագրել է, որ այս պահին ճշգրտված ցուցակներ եւ անուններ չկան, հանդիպման ընթացքում այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, անվանական ճշգրտումներ կլինեն առաջիկա օրերին: Պատգամավորը նկատել է, որ համացանցում անուններ եւ ցուցակներ են շրջանառվում, ինչը, ըստ նրա, կարող է վնասել գործընթացին:

Պատգամավորները նշել են, որ կապի մեջ են նաեւ այս գործով զբաղվող իրավապաշտպանների, Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երի հետ: Նրանք անդրադարձել են նաեւ այս թեմայի լուսաբանմանը՝ նշելով, որ պետք է այս հարցում անվտանգության նկատառումներից ելնելով զգուշություն ցուցաբերել: 

Պատգամավորները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


03.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերթինին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հան...

03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...

03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...