Տպել
25.12.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ դեկտեմբերի 25-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար "Իմ քայլ" խմբակցության կողմից ներկայացված Կարեն Առուստամյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ» հարցը: Արտակ Մանուկյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու կարեւորել նրա մասնագիտական կարողությունները: «Թեկնածուն ունի բավարար տեսական գիտելիքներ»,- ասել է մշտական հանձնաժողովի փոխնախագահն ու կարեւոր համարել դրանց կիրառումը համակարգի խնդիրների լուծման գործում»

Նշվել է նաեւ, որ Կարեն Առուստամյանը 2005թվականից աշխատում է Հաշվեքննիչ պալատում, տնտեսագիտության թեկնածու է: Նա իր խոսքում ընդգծել է Հաշվեքննիչ պալատի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարեւորությունը:

Պատգամավորների հարցերն առնչվել են ԱԺ-ի եւ ՀՊ-ի միջեւ գործակցությանը, հաշվեքննության որակի բարձրացմանը, կառույցի գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողակնությանը, կադրերի վերապատրաստմանն ու ներքին աուդիտի խնդիրներին:

Մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Կարեն Առուստամյանի թեկնածությանը:


25.12.2020
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մասնակցե...

25.12.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
«Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով ժամը 14:00-ին տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

25.12.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...