Տպել
25.12.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ դեկտեմբերի 25-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար "Իմ քայլ" խմբակցության կողմից ներկայացված Կարեն Առուստամյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ» հարցը: Արտակ Մանուկյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու կարեւորել նրա մասնագիտական կարողությունները: «Թեկնածուն ունի բավարար տեսական գիտելիքներ»,- ասել է մշտական հանձնաժողովի փոխնախագահն ու կարեւոր համարել դրանց կիրառումը համակարգի խնդիրների լուծման գործում»

Նշվել է նաեւ, որ Կարեն Առուստամյանը 2005թվականից աշխատում է Հաշվեքննիչ պալատում, տնտեսագիտության թեկնածու է: Նա իր խոսքում ընդգծել է Հաշվեքննիչ պալատի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարեւորությունը:

Պատգամավորների հարցերն առնչվել են ԱԺ-ի եւ ՀՊ-ի միջեւ գործակցությանը, հաշվեքննության որակի բարձրացմանը, կառույցի գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողակնությանը, կադրերի վերապատրաստմանն ու ներքին աուդիտի խնդիրներին:

Մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Կարեն Առուստամյանի թեկնածությանը: