Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագծին, որով առաջարկվում է դադարեցնել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
Նաիրա Զոհրաբյանը, քննադատական խոսք ուղղելով ՀՀ վարչապետի եւ իշխանությունների հասցեին, տեղեկացրել է, որ դիմելու են ՀՀ ՍԴ` վիճարկելու համար ԱԺ որոշման նախագծի սահմանադրականության հարցը: Ըստ նրա՝ նախագիծը քաղաքական հաշվեհարդար է իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ:
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, նույնպես քննադատելով գործող իշխանություններին, անընդունելի են համարել իրենց գործընկերոջն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ որոշման նախագիծը: Նրանք շեշտադրել են Նաիրա Զոհրաբյանի միջազգային կառույցներում գործունեության կարեւորությունը:
Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողներին հարցերին:
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Դեկտեմբերի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 11, 12 եւ 13 արձանագրությունների, ՀՀ ԱԺ կազմը համալրել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 29.12.2020 ժամը 09:00 314 սենյակ: ...
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: ...
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ԱԺԽՈ-071-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվ...
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը: ...