Դեկտեմբերի 29-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի տեղեկացմամբ` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք քննարկվել են ինչպես խորհրդարանական տարբեր խմբակցությունների, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի, Արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ այլ շահագրգիռ կառույցների հետ:
Համազասպ Դանիելյանը նշել է, որ քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Փաթեթի հիմնական նպատակն առավել առողջ քաղաքական դաշտ, ինչպես նաեւ կուսակցական համակարգ ունենալն է:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին` տեղեկացնելով, որ մատնանշված բոլոր խնդիրները լուծում են ստացել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը` ընդգծելով, որ ներկայացված բոլոր առաջարկներն ընդունվել են եւ համատեղ աշխատանքի արդյունքում փաթեթը լրամշակվել է:
Քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել եւ ընդունել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 29-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քննարկել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված մի շարք օրինագծեր: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննա...
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագ...
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
Դեկտեմբերի 29-ին արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ խորհուրդը: Նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել դեկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից մեկ ժամ հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ ն...
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ԱԺԽՈ-072-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:00-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...