Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն: