Տպել
14.01.2021
Հանդիպում ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հունվարի 11-ին  հանդիպել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակության  հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ այլ բնույթի արդի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով լուծելու ընթացիկ հարցերը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...