Տպել
14.01.2021
Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ
1 / 10

Հունվարի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է վերուծել հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման եւ ստորագրված հայտարարության արդյունքները, դրանից բխող հետագա հնարավորություններն ու քայլերը: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ քննարկման առաջնահերթությունը հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող քայլերն են:

Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությանը, նշել է, որ հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել հունվարի 13-ին, ինչի հետեւանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող:

«Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»,- ասել է նա: Նախարարն ընդգծել է, որ հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ՝ Ժնեւյան կոնվենցիաները:

«Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանը կշարունակի գործադրել իր ջանքերը բոլոր ռազմագերիների եւ պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- նշել է Արա Այվազյանը:

Ըստ նախարարի՝ Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից, պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը իրականացնել Մինսկի խմբի համանախագահությամբ` հիմնված հիմնարար սկզբունքների վրա:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է: Ուժի կիրառումը կարող է ձեւավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական  կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների եւ հետեւանքների վերացման համար, կարող է տեւական խաղաղություն եւ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ասել է նախարարը:

Հանդիպումը շարունակվել է փակ ձեւաչափով:

Հանդիպմանը չեն մասնակցել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
 


14.01.2021
Քննարկվել են դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախագծեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, հունվարի 14-ին շարունակել է նիստի աշխատանքը: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը ներկայացրել է Կառավարության հեղինակած ««Հանրային խորհ...

14.01.2021
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ղազախստանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանի...

14.01.2021
Հանդիպում ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հունվարի 11-ին  հանդիպել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակության  հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ար...

14.01.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...