National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.1.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.01.2021
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 31

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագրով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակն ինքնուրույն որոշելու եւ իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու՝ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը: Համաձայնագրի դրույթներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանվում են ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման սկզբունքները, միջոցներն ու կարգը,  կարգավորվում են սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման հարցերը:

ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ դրական էր:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի նպատակն առկա  տարընթերցումների հստակեցումն է: Փոխնախարարը հայտնել է, որ փոփոխություններ կատարելու համար պատճառ են հանդիսացել հանրապետության ավելի քան  70 համայնքներից ստացված դիմումները՝ կապված  օրենքի կիրակման ընթացքում առաջացած  խնդիրների հետ: Փաթեթի  ընդունումն ուղղված է  լուծելու տեղական որոշ տուրքերի եւ վճարների սահմանման ընթացքում առաջացած  խնդիրները:

Հաջորդիվ ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ փաստաթուղթն  ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 16-ին: Այն հնարավորություն է ընձեռելու  իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջեւ զարգացնել երկարատեւ առեւտրատնտեսական հարաբերություններ, նպաստելու է գործարար ակտիվության բարձրացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ հայտնել է Բաբկեն Թունյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որով   առաջարկվում է ՏԻՄ-ի ղեկավարների կողմից սահմանել  այն վայրերը, որտեղ թույլատրելի է կայանել վաճառքի կամ վարձույթի նպատակով տրանսպորտային միջոցները եւ  սահմանել մեկ ամսվա համար նախատեսված վճարը` մեկ տրանսպորտային միջոցի համար, որը պետք է վճարվի տեղական ինքնակառավարման մարմնի բյուջե: Այս կարգը խախտելու դեպքում տրանսպորտային միջոցների սեփականատերերը կենթարկվեն  վարչական պատասխանատվության: ԱԺ գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության եզրակացությունները փաթեթի վերաբերյալ դրական էին:

Խորհրդարանը քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասի» օրենքի նախագիծը, որը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Լեհաստանի Կատովիցե քաղաքում:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի տեղեկացմամբ՝ Կանաչ կլիմայական հիմնադրամի ֆինանսավորմամբ այժմ Հայաստանում իրականացվում է երկու ծրագիր,  որոնց  ընդհանուր գումարը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ չորս  նախապատրաստական աջակցության ծրագրեր կան, որոնց ընդհանուր գումարը  4,2 մլն ԱՄՆ դոլար է: Զեկուցողի հավաստմամբ՝ համաձայնագրի վավերացումը կապահովի անհրաժեշտ գործիքակազմ՝ արդյունավետ իրականացնելու համար  ծրագրերը:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է ««ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Մաթեւոս Ասատրյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է  «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  հնարավորություն տալ Կառավարությանը սահմանելու գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը:

Փոխնախարարը նշել է, որ հանրապետության գրեթե բոլոր մարզերում առկա է գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային եւ անարդյունավետ օգտագործման հիմնախնդիր, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում: Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմաթիվ են, սակայն գործող ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը:

Պատգամավորներն անդրադարձել են չօգտագործված հողերի հարցերին` նշելով, որ դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որոնցից մեկն էլ որոշ մարզերում  ոռոգման ջրի խնդիրն է:

Գլխադասային հանձնաժողովի դրական կարծիքը ներկայացրել է Մերի Գալստյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով` փոփոխությունները պայմանավորված են տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության նպատակով անհրաժեշտ հումքի ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:  Մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար ապրանքների ներմուծման պարագայում կթեթեւանա ընկերությունների ֆինանսական բեռը:

ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը` հորդորելով գործընկերներին կողմ քվեարկել:

ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ»  սահմանադրական օրենքի համաձայն` Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


20.01.2021
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Հայաստանի Հանրապետության ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը եւ քաղաքատնտեսական...

20.01.2021
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 21-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:40-12:00:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am