Տպել
20.01.2021
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
1 / 4

Հայաստանի Հանրապետության ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը եւ քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելը:

Անդրադառնալով պատերազմի հետեւանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներդնել հնարավոր բոլոր ջանքեը գերիների փոխանակումն իրականացնելու համար: «Ռազմագերիների հարցը կարեւոր հումանիտար խնդիր է, որն օր առաջ պետք է լուծվի հնարավոր բոլոր խողովակների կիրառմամբ»,- շեշտել է նա:

Զրուցակիցները խոսել են նաեւ պատերազմում Ադրբեջանի կողմից Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների եւ վարձկանների ներգրավման մասին: «Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից վարձկանների մասնակցությունը պատերազմին անհերքելի է, եւ այդ փաստը հաստատվել է աշխարհի առաջատար երկրների՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից: Փաստորեն այս պատերազմում Պաշտպանության բանակը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների եւ իսրայելական նորագույն սպառազինության դեմ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն ԼՂ հարցում երկարատեւ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ: Այս ճանապարհին պետք է փորձել տարբեր մակարդակներում երկխոսության հասնել»,- նշել է Լին Թրեյսին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքը կարող է լինել ԼՂ կարգավիճակի հստակեցումը, եւ  այս պահին այդ ուղղությամբ արդեն պետք է տարվեն աշխատանքներ:

Հանդիպման ավարտին քննարկվել են տնտեսական հարաբերությունների անվտանգության ապահովմանը,  ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաեւ դեսպանության աջակցությամբ սերժանտական կազմի ինստիտուցիոնալ կրթական հնարավորություններին վերաբերող հարցեր: 


20.01.2021
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հ...

20.01.2021
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 21-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:40-12:00:...