Տպել
27.01.2021
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ
1 / 6

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:

Ողջունելով դեսպանին՝ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ Ալեքսանդր Կոնյուկը նոր շունչ կհաղորդի խորհրդարանական հարաբերություններին:

Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ վերջին տարիներին փոխգործակցությանը նպաստող բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվել: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել նախկին դեսպան Իգոր Նազարուկի՝ հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը: Վահե Էնֆիաջյանի գնահատմամբ՝ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային հարթակներում, այդ թվում ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը:

Դեսպանը եւս կարեւորել է հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել՝ նպաստելու երկկողմ համագործակցության զարգացմանը եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ:


27.01.2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների կարեւորությ...