Տպել
28.01.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
1 / 1

«29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը: Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձեւը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր եւ շտկել մեր մեջքը: Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ ժողովրդի անվտանգությունը:

Միեւնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ զինված ուժերի մեր ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների եւ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, եւ որեւէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար:

Հարգարժան գեներալներ,

Սպաներ եւ զինվորներ,

մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետեւ ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որեւէ մեկը որեւէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից:

Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: 


28.01.2021
Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բանակի օրվա կապակցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին:   ...