Տպել
02.02.2021
Նոր մանրամասներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից
1 / 7

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը փետրվարի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից,  որոնք  ընթացել են  հունվարի  25-28-ը Ստրասբուրգում:

Ասուլիսին մասնակցեցին պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը,  անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը,  Հովհաննես Իգիթյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Ռուբինյանը հայտնեց, որ պատվիրակությունը նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է հիբրիդային կարգով. առցանց եղանակով աշխատել են Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հայկական պատվիրակության առաջնահերթ խնդիրը եղել է  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված  պատերազմից հետո առաջացած խնդիրների, մասնավորապես՝  ռազմագերիների վերաբերյալ հարցի բարձրաձայնումը: Այդ կապակցությամբ պատվիրակությունն առաջարկել էր  հայ ռազմագերիների հարցը  ներառել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում, ինչը, սակայն, ԵԽԽՎ բյուրոն մերժել է:  Պատվիրակությունը  քիչ հավանական է համարել, որ   առաջարկը կներառվի ընթացիկ  քննարկման հարցերի շարքում: Այլ թեմաներ, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հարցը  եվրոպացի պատվիրակների շրջանում առաջնային է եղել:

Չներառվելով օրակարգում՝ ռազմագերիների հարցն այնուամենայնիվ քննարկվել է թե՛ ԵԽԽՎ բյուրոյում, թե՛ քաղաքական խմբերում ու նույնիսկ հարցեր են ուղղել ԵԽ գլխավոր քարտուղարին: Հետագայում էլ հայտարարություններ են արվել «Twitter» սոցիալական կայքում՝ պնդումներով, որ հայ ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն:

Պատվիրակության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ, որտեղ նույնպես  քննարկման հիմնական թեման  հայ ռազմագերիների վերադարձի հարցն է եղել: Նաեւ նշվեց, որ  Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

Պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ տեղի ունեցած քննարկումների արդյունքում նրանց հաջողվել է հօդս ցնդեցնել Ադրբեջանի՝  իբրեւ թե կառուցողական եւ երկխոսելու պատրաստակամ  լինելու վերաբերյալ միֆը: Պատվիրակության անդամները  դրական գնահատեցին  տեղի ունեցած հանդիպումները, որոնց արդյունքում եվրոպական կառույցների հայտարարությունները գնահատվել են որպես ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ:  


02.02.2021
Կթեթեւացվի դատարանների ծանրաբեռնվածությունը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ փետրվարի 2-ին առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրքե սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդար...

02.02.2021
Սպառողների համար տեսանելի վայրում կտեղադրվի վառելիքի մասին ինֆորմացիա
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեցին «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները: Դրանով կարգավորվում են իրավասու մարմնի կողմից պետական մարմինների անվտանգության եւ հասարակական կարգի...

02.02.2021
Պարզաբանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ կողմից  2013 թ.  ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ համաձայն որի՝ ԱԺ աշխատակիցների պարգեւատրումը պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչ...

02.02.2021
Խորհրդարանում ընդունեցին Հայաստանում Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 2-ին հանդիպեց մեր երկրում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ: Մելքումյանը շնորհավորեց դեսպանին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա կարեւորեց Բ...

02.02.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովովների նիստերի ուղիղ հեռարձակումներ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

02.02.2021
Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...