Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնական
ԵՄ կողմից ֆինանսավորվող թափուր աշխատատեղ՝ Հայաստանի «Ազգային ժողովի կարողությունների հզորացում՝ ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» ծրագրի շրջանակներում (Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ)
Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնականի հաստիքի համար հայտ կարող են ներկայացնել անգլերենին եւ հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ պատրաստ աջակցելու Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուին եւ ծրագրի թիմին՝ իրականացնելու ծրագիրը:
Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնականի աշխատանքային պարտականությունները՝ (մասամբ կարող են իրականացվել հեռակա կարգով):
* Վարչական օժանդակություն
* Լոգիստիկա/ծրագրի համակարգում
* Գրասենյակի կառավարում
* Գրավոր եւ բանավոր թարգմանչական ծառայություններ:
Պահանջվող որակավորումները
* Բարձրագույն կրթություն (իրավաբանական կրթությունը կդիտվի որպես առավելություն)
* Բանավոր եւ գրավոր անգլերենի եւ հայերենի գերազանց իմացություն
* Համակարգչային գիտելիքներ (MS Office Word, Excel, PowerPoint, համացանցից օգտվելու հմտություն)
* Փաստաթղթեր կազմելու գերազանց ունակություններ
* Կազմակերպչական եւ հաղորդակցության գերազանց կարողություններ
* Ճկունություն՝ աշխատանքային ժամերի առումով:
Վարձատրությունը
Վարձատրությունը կիրականացվի Թվինինգ պայմանագրի համաձայն: Ամսական աշխատավարձը կկազմի 1.100 եվրո:
Դիմելու ընթացակարգը
Դիմումները պետք է ներառեն ինքնակենսագրական (CV) եւ հետաքրքրվածության նամակ (Cover letter), որոնք EC (Europass) ֆորմատով պետք է ուղարկվեն հետեւյալ էլ. հասցեներին՝ twinning_am@parliament.gr; european.integration@parliament.am միաժամանակ՝ հղում կատարելով պաշտոնին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2021 թվականի փետրվարի 16:
Ծրագրի տեւողությունը՝ 24 ամիս:
Աշխատանքի նկարագրության եւ պահանջների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ կից փաստաթղթից :
Արտահերթ նիստի ավարտին ընդունվեցին քննարկված օրենսդրական փաթեթները
Փետրվարի 3-ի արտահերթ նիստի վերջում պատգամավորներն արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ դրան կից օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալակա...
Միասնական սոցիալական ծառայության ստեղծմանը գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ին հրավիրած արտահերթ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Միասնական սոցիալական ծառայությո...
Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման
Ազգային ժողովի փետրվարի 3-ին գումարված արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նպատակն է թեթեւացնել դ...
Ապրիլից կգործի միասնական սոցիալական ծառայություն
Փետրվարի 3-ի ՀՀ Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստում քննարկվեցին «Սոցիալական աջակցության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել ...
Կառավարության հեղինակած առաջարկներն ընդունվեցին
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարեց արտահերթ նիստ: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական եւ «Արդար...
Կառավարությունը կսահմանի գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները
Համայնքների վարչական տարածքներում անշարժ գույքի հասցեի տրամադրման ու վճարի սահմանման անհրաժեշտության մասին օրինագիծը քննարկվեց փետրվարի 3-ի նիստում: ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քն...
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 03.02.2021 ժամը 16:30 414 սենյակ,Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 03.02.2021 ժամը 16:15 314 սենյակ: ...
Քննարկվեցին Վճռաբեկ դատարանի գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Սերգեյ Բագրատյանը փետրվարի 2-ին հանդիպեցին Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի, դատավորի թեկնածուներ Արմեն Մկրտչյանի եւ Արմեն Հայկյանցի հետ: Հանդիպման ժամանակ քննարկ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական եւ արտահերթ նիստերի ուղիղ հեռարձակումներ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հե...