Փետրվարի 3-ի ՀՀ Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստում քննարկվեցին «Սոցիալական աջակցության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր կառույց՝ Միասնական սոցիալական ծառայություն: Այն կստեղծվի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների եւ մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալությունների ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինների հիմքի վրա: Ծառայությունը մասնավորապես, կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի սոցիալական կարիքների գնահատում, օրենսդրությամբ սահմանված կարգով կնշանակի, կվերահաշվարկի եւ կիրականացնի կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարում, կապահովի զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացում: Միավորվող չորս մարմիններում առկա 1824 հաստիքները պահպանվելու են, տեղի են ունենալու մրցույթներ: Մինչ մրցույթների անցկացումը աշխատակիցները հաստիքները կզբաղեցնեն պայմանագրային հիմունքներով:
Պատգամավորներն առաջարկեցին ներդնել սոցիալական օգնականի ծառայություն, ինչի կապակցությամբ նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանք կատարվում է: Նշենք, որ սոցիալական օգնականը պետք է օգնի հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին եւ երեխաներին:
Մինչ փաթեթին անդրադառնալը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ հետպատերազմական Արցախում որեւէ սոցիալական եւ հումանիտար խնդիր չկա, Արցախ են վերադարձել բոլոր այն արցախցիները, որոնք ունեն մշտական բնակության վայրեր: Ամբողջովին վերականգնված է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը, կապը եւս գրեթե ամբողջովին վերականգնվել է:
Նախարարը նշեց նաեւ, որ ՀՀ Կառավարությունն այս ընթացքում ավելի քան 15 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը, ինչն ավելի է, քան Հայաստանում գործող որեւէ սոցիալական աջակցություն ամսական կտրվածքով: Մեսրոպ Առաքելյանի տեղեկացմամբ՝ ՀՀ եւ ԱՀ կառավարությունները համատեղ իրականացնում են սոցիալական այն ծրագրերը, որոնք որոշակիորեն թեթեւացնում են քաղաքացիների հոգսերը:
ՀՀ ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է, որ պատերազմից երեք ամիս անց դեռեւս որեւէ տուն չի կառուցվել Արցախում այն դեպքում, երբ Ադրբեջանը միջազգային օդանավակայան է կառուցում Ֆիզուլիում, ճանապարհներ է կառուցել Թալիշում, մինչեւ Շուշի ճանապարհ է կառուցելու եւ այլն: Ըստ նրա՝ հողի վրա պետք է տուն կառուցել, որ մարդը հողին կպած մնա:
Նախարար Առաքելյանը ցավով նշեց, որ պատգամավորը Արցախում կատարվող ծրագրերը համեմատում է Ադրբեջանում իրականացվող ծրագրերի հետ. «Ադրբեջանն առայսօր չի կարողացել էլեկտրաէներգիա անցկացնել Շուշիում, մինչդեռ Արցախն ամբողջությամբ ապահովված է 24-ժամյա հոսանքով, թեեւ պատերազմի ժամանակ բոլոր ենթակառուցվածքները ռմբակոծվել էին»: Առաքելյանը հայտնեց նաեւ, որ այսօր առաջին փուլով մշտական բնակության համար շուրջ 1000 տուն է վերակառուցվում:
Արտահերթ նիստի ավարտին ընդունվեցին քննարկված օրենսդրական փաթեթները
Փետրվարի 3-ի արտահերթ նիստի վերջում պատգամավորներն արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ դրան կից օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալակա...
Միասնական սոցիալական ծառայության ստեղծմանը գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ին հրավիրած արտահերթ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Միասնական սոցիալական ծառայությո...
Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման
Ազգային ժողովի փետրվարի 3-ին գումարված արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նպատակն է թեթեւացնել դ...
Կառավարության հեղինակած առաջարկներն ընդունվեցին
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարեց արտահերթ նիստ: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական եւ «Արդար...
Կառավարությունը կսահմանի գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները
Համայնքների վարչական տարածքներում անշարժ գույքի հասցեի տրամադրման ու վճարի սահմանման անհրաժեշտության մասին օրինագիծը քննարկվեց փետրվարի 3-ի նիստում: ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քն...
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 03.02.2021 ժամը 16:30 414 սենյակ,Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 03.02.2021 ժամը 16:15 314 սենյակ: ...
Քննարկվեցին Վճռաբեկ դատարանի գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Սերգեյ Բագրատյանը փետրվարի 2-ին հանդիպեցին Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի, դատավորի թեկնածուներ Արմեն Մկրտչյանի եւ Արմեն Հայկյանցի հետ: Հանդիպման ժամանակ քննարկ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական եւ արտահերթ նիստերի ուղիղ հեռարձակումներ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հե...
ԵՄ Թվինինգ ծրագիր. աշխատանքի հայտարարություն
Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնական ԵՄ կողմից ֆինանսավորվող թափուր աշխատատեղ՝ Հայաստանի «Ազգային ժողովի կարողությունների հզորացում՝ ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» ծրագրի շրջանակներում (Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ) Թվինինգ...