«Սոցիալական աջակցության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ին հրավիրած արտահերթ նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Միասնական սոցիալական ծառայությունը կապահովի ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր եւ միասնական գնահատման արդյունավետ համակարգի աշխատանքը:
2021 թվականի ապրիլի 1-ից կառույցն արդեն գործելու է՝ ապահովելով ինտեգրված ծառայությունների մատուցումը:
Նախագիծը՝ ներառյալ ընդունված առաջարկներով, ստացավ դրական եզրակացություն: