Տպել
04.02.2021
Հանդիպում Հայաստանի հինգերորդ առեւտրային գործընկեր երկրի դեսպանի հետ
1 / 8

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 4-ին հանդիպեց մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Խոսելով հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի եւ դրա հետեւանքների մասին՝ հանձնաժողովի նախագահն ամենահրատապ խնդիրը համարեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը:

Դեսպանի խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության եւ բանակցությունների միջոցով:

Կողմերը փաստեցին, որ չնայած երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ, անհրաժեշտ է մշակել  ճանապարհային քարտեզ, սահմանել հստակ ժամանակացույց եւ քայլ առ քայլ շարժվել առաջ:

Մելքումյանն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի հինգերորդ առեւտրային գործընկերն է, 2020 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 մլն դոլար, ինչը, ըստ զրուցակիցների, անհրաժեշտ է կրկնակի ավելացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ նաեւ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
 


04.02.2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Մարիյասինին՝ համագործակցության եւ տ...

04.02.2021
Առավել խիստ պատիժներ՝ պետական դավաճանության եւ լրտեսության համար
Պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսված պատիժների խստացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում, նախագահող՝ Վլադիմիր Վարդանյան: ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հեղինակել են պատգամավո...

04.02.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված հերթական նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

04.02.2021
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 04.02.2021 ժամը 10:00 314 սենյակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 05.02.2021 ...