«Մեր երկրի ներկան ու ապագան գիտելիքահեն տնտեսությունն է»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ փոխնախագահը գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ խոսեց ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին:
Փոխնախագահը ներկայացրեց ոլորտին առնչվող իր նախաձեռնությունը, որը, սակայն, մերժվել է Կառավարության կողմից. մեկ տարվա կտրվածքով գյուղացուն հողի հարկից ազատելու առաջարկ էր ներկայացվել:
Եւ՛ օրենսդրական, եւ՛ քաղաքական նախաձեռնությունների առումով մեր գործողությունները պետք է համահունչ լինեն հետպատերազմական օրակարգին. նման կարծիք հայտնեց Վահե Էնֆիաջյանը: Որպես առաջնահերթություն՝ նա մասնավորապես նշեց անվտանգությանը, տնտեսությանն առնչվող խնդիրները:
Օրենսդրական փոփոխությունների իրականացման հարցում Էնֆիաջյանը կարեւորեց միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ դրա տեղայնացման հնարավորությունը տարածաշրջանում: Նա առաջարկեց երիտասարդներին լինել համարձակ իրենց գաղափարները կյանքի կոչելու հարցում:
Մտքեր փոխանակվեցին բնական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման, սահմանամերձ համայնքներում որակավորում ունեցող մանկավարժների համալրման եւ այլ խնդիրների վերաբերյալ:
Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունման հարցը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց փետրվարի 9-ին: Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավո...
Լիլիթ Թադեւոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանը քննարկեց փետրվարի 9-ին նիստում: ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ստեփան Միքայելյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ...
Օրակարգում են պետության բնականոն գործունեությանը միտված հարցեր
Ազգային ժողովը փետրվարի 9-ին գումարեց հերթական նիստերը: Օրակարգի նախագծի առնչությամբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ օրակարգում ընդգրկված 16 հարցերից առնվազն մեկը կարող էր վերաբերել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյա...
Չնայած համաճարակին՝ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը փետրվարի 9-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: ԱԺ փոխնախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերն անդրադարձան Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ստորագրված եռակ...