Տպել
09.02.2021
Լիլիթ Թադեւոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ
1 / 17

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանը քննարկեց փետրվարի 9-ին նիստում:

ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ստեփան Միքայելյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:

Լիլիթ Թադեւոսյանը խոսեց դատական իշխանության անկախության, ինքնուրույնության, իրավունքի գերակայության, դատական համակարգի գործունեության, դատավորի անկախության ապահովման մասին: Թեկնածուն կարեւորեց արդարադատության թափանցիկության ապահովումը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նա նշեց, որ իր գործունեության ընթացքում ներգրավված չի եղել եւ հետագայում էլ  չի պատրաստվում լինել քաղաքական գործընթացներում: Քաղաքական գործոնը երբեւէ ազդեցություն չի ունեցել իր  կայացրած դատական  որոշումների ընդունման վրա: Թեկնածուն կարեւորեց դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու դատարանների ծանրաբեռնվածության  թեթեւացումը,  անհրաժեշտ համարեց այդ աշխատանքներում դատական ոլորտի մասնագետների ներգրավումը: Նա ընդգծեց  դատաիրավական ոլորտի համակարգային բարեփոխման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի մարդու իրավունքների առավել պաշտպանվածությանը: Որոշ պատգամավորներ կարծիք հայտնեցին, թե թեկնածուն խուսափողական պատասխաններ է տալիս, ինչի կապակցությամբ Լիլիթ Թադեւոսյանը նշեց, որ մասնագիտության տեսանկյունից կաշկանդված է կարծիքներ հնչեցնել կոնկրետ գործերի վերաբերյալ, քանի որ կամ չի տիրապետում դրանց, կամ կարող է հետագայում կաշկանդվել այդ  գործերը քննելիս:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Նա դրական գնահատեց զեկույցը, ապա անդրադարձավ պատգամավորների դիտարկումներին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ հանրության ներդաշնակությունը, համերաշխությունը, երջանկությունը մեծապես կախված է արդարության զգացողությունից, իրավունքների իրացումից եւ դրանց պաշտպանվածության աստիճանից: Ըստ նրա՝ դատական համակարգը կշահի, եթե թեկնածուն ընտրվի:

Լիլիթ Թադեւոսյանը նշեց, որ անկախ ընտրության արդյունքներից շարունակելու է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը: «Երկրի առջեւ ծառացած ցանկացած խնդիր պահանջում է համակարգային մոտեցում, իշխանության բոլոր թեւերի համագործակցված աշխատանք եւ դատական իշխանությունը արդարադատության դաշտից դուրս պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության»,-ասաց Թադեւոսյանը: 

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Լիլիթ Թադեւոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ:
 


09.02.2021
Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունման հարցը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց փետրվարի 9-ին: Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավո...

09.02.2021
Օրակարգում են պետության բնականոն գործունեությանը միտված հարցեր
Ազգային ժողովը փետրվարի 9-ին գումարեց հերթական նիստերը: Օրակարգի նախագծի առնչությամբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց,  որ օրակարգում ընդգրկված 16 հարցերից առնվազն մեկը կարող էր վերաբերել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյա...

09.02.2021
Եղեք համարձակ ձեր գաղափարները կյանքի կոչելու հարցում
«Մեր երկրի ներկան ու ապագան գիտելիքահեն տնտեսությունն է»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ: ԱԺ փոխնախագահը գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ խոսեց ռազմավարական նշանակություն ունեցող ճյու...

09.02.2021
Չնայած համաճարակին՝ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը փետրվարի 9-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: ԱԺ փոխնախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերն անդրադարձան Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ստորագրված եռակ...