«Կրթության եւ գիտության ոլորտները կանոնակարգող դաշտն արդիականացման կարիք վաղուց ունի. գործող օրենքներն ընդունվել են 15-20 տարի առաջ»,- նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խորհրդարանին ներկայացնելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ 22 հարակից նախագծերով: Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշերին՝ տալով բարձրագույն կրթության համակարգում որակավորման երրորդ աստիճան՝ ավարտին շնորհելով դոկտորի (PhD) որակավորում:
Բարձրագույն կրթությունը կարող է իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձեւերով: Ուսանողները կկարողանան կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածությամբ եւ ֆինանսական հնարավորություններով:
Երկու եւ ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել եւ իրականացնել կրթական ծրագիր եւ շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ եւ կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով: Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող եւ սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին: Պետբյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:
Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիների համար պարտադիր կլինի «Հայոց լեզու» առարկայի քննությունը:
Բուհերի կառավարման խորհրդի կազմը բաղկացած կլինի 9 անդամից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:
Երեւանի պետական համալսարանը կունենա հատուկ կարգավիճակ. առանձնահատկությունները կսահմանի Կառավարությունը: ԵՊՀ կարգավիճակի վերաբերյալ դրույթը խտրական գնահատեցին որոշ պատգամավորներ՝ անթույլատրելի համարելով նման առանձնահատուկ վերաբերմունքը մեկ բուհի նկատմամբ, թեկուզ եւ 100-ամյա:
Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին
Կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ փետրվարի 10-ի վերջին նիստում պատասխանեցին պատգամավորների հարցերին: ...
Աշխատանքային խումբը կշարունակի Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ քննարկումները
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանը շարունակեց փետրվարի 10-ի նիստում: Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանը կարեւորեց օրենսգրքի ընդունումը՝ նշելով, որ նախագիծը լրամշակման կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ նախագիծն օբյեկտիվ պատճառներով չի քննարկ...
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ. ուղիղ խոսք
Ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշերին: Բարձրագույն կրթությունը կարող է իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Բուհերի կառավարման խորհրդի կազմը բաղկացած կլինի 9 անդամից, կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը: Երեւանի պետական հ...
Փոփոխություններ տուրքերի եւ վճարների մասին օրենքում
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկեց փետրվարի 10-ի նիստում: Պետսահմանին վերահսկողություն իրականացնելու իրավունք կտրվի նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Հեղինակների՝ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի,...
Պարզաբանում
ՀՀ Ազգային ժողովի բյուջեի պարգեւատրման ֆոնդը հաստատված է դեռեւս 2018 թվականից ՀՀ պետական բյուջեի մասին օրենքներով եւ համապատասխան կառավարության որոշումներով: Վերոգրայլից ելնելով, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ Հ...