National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.2.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
10.02.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ. ուղիղ խոսք
1 / 5

Ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշերին: Բարձրագույն կրթությունը կարող է իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Բուհերի կառավարման խորհրդի կազմը բաղկացած կլինի 9 անդամից, կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը: Երեւանի պետական համալսարանին կտրվի հատուկ կարգավիճակ. առանձնահատկությունները կսահմանի Կառավարությունը: Կրթության որակի բարելավմանն ուղղված մի շարք կարգավորումներ են առաջարկվում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ դրան կից 22 հարակից նախագծերով: 
 
«Բուհերի քաղաքականացման էջն այս նախաձեռնությամբ կարելի է համարել փակված: Կարեւոր է լրիվ եւ մասնակի կրթության ծրագրերին վերաբերող դրույթը. ուսանողին հնարավորություն է տրվում ուսուցումը կազմակերպել ճկուն. կրեդիտների փոխանցելիությունն օրենսդրական նախաձեռնության մեխն է: Մենք չունենք որակյալ կրթություն, քանի որ չունենք մրցակցություն բուհերի, ամբիոնների, դասախոսների մակարդակում: Այս դեպքում, եթե վատ դասախոս է, ուսանողը նրան չի ընտրի». ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյան

«Կարեւոր է Երեւանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ տալը, ավելին՝ շեշտադրումներն արժե տանել Մայր բուհի գործունեության արդյունավետության, հանրային կյանքում ունեցած լուրջ դերակատարման վրա». Սերգեյ Բագրատյան

«Գիտության առնվազն 4 տոկոս ֆինանսավորման դրույթը լավագույն առաջարկներից է եւ պետք է ներառել նախագծում: Եթե անընդհատ վերահսկողական մեխանիզմներով փորձեք ապահովել համալսարանական կառավարման գործընթացը, արդյունավետությունը կիջնի». Կարեն Սիմոնյան

«Եթե որեւէ բուհի տալիս ես առանձնահատուկ կարգավիճակ, այդ բուհը, ժամանակի ընթացքում օգտվելով տրված առավելություններից, դառնում է ավելի դանդաղաշարժ, ոչ մրցունակ, ոչ ճկուն: Բոլոր բուհերը պետք է գործեն նույն մրցակցային պայմաններում». Գեւորգ Պապոյան

«Կարծես բուհի կառավարման խորհուրդը պետք է լինի «փող տվող մարդ: Մինչդեռ, բուհի կառավարման խորհուրդը պետք է լինի չափորոշիչներ մշակող եւ պահպանող». Արտակ Մանուկյան

«Նախագծում առկա են բուհական ինքնավարությունը խաթարող, էական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հատվածական կարգավորումներ, բուհերի ակադեմիական ազատությունների եւ ինքնակառավարման սահմանափակման  դրույթներ». Աննա Կոստանյան

«Ուզում եմ ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված նախագծով ռեկտորի պաշտոնի համար սահմանված տարիքային սահմանափակումը». Արմեն Եղիազարյան

«Քննարկումներ եմ ունեցել  ոլորտի մասնագետների հետ: Վերջիններս եւս ակադեմիական եւ վարչական անձնակազմի համար սահմանված տարիքային շեմի համար են բողոքել: Ողջունում եմ կրեդիտային համակարգը ճկուն դարձնելը». Սոնա Ղազարյան

«Անձնակազմի համար տարիքային սահմանափակումները մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարության եւ Սահմանադրության խախտում են: Պետք չէ խնդիրներ ստեղծել բուհական ինքնավարության եւ բուհերի ազատությունների մասով». Թագուհի Թովմասյան

«Բուհերում պետք է ապահովել ընտրական մարմինների հավասարությունը: Կարեւոր է գիտության պատշաճ ֆինանսավորումը». Գոռ Գեւորգյան

 «Կարգավիճակ տալով չի, որ որոշվելու է այս կամ այն բուհի վարկանիշը, կյանքն է ցույց տալու՝ իր տեղը գրավում է, թե՝ ոչ». Միքայել Մելքումյան

«Գիտության ֆինանսավորմանը պետք է մոտենանք ասիմետրիկ, ոչ ստանդարտ ճանապարհով: Պետք է գտնենք համաշխարհային արդյունավետ այն գործիքները, որոնք կարող են թռիչք ապահովել գիտության զարգացման համար». Արման Բաբաջանյան

«Նախաձեռնությամբ կարգավորվում են ազգային փոքրամասնությունների, կրթության հատուկ կարիք ունեցող ուսանողների սովորելու եւ նրանց կրթության իրավունքն իրացնելու հարցերը: Նախագիծը կատարյալ չէ եւ զերծ չէ թերություններից». Լիլիթ Ստեփանյան

«Բուհերի զարգացման աճի տեմպերի դանդաղման պատճառը ոչ թե ռեկտորների պաշտոնների նշանակովի չլինելն է, այլ որ շուկայական հարաբերությունները մուտք են գործել բուհեր». Սրբուհի Գրիգորյան

«Կարծում եմ՝ ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները ոլորտի խնդիրների առնչությամբ անկեղծ են, սակայն, ցավոք, չկա հակառակ կարծիքն ընդդիմադիրների շրջանում». Վահագն Թեւոսյան

«Անհրաժեշտ է օրենքով ամրագրել, որ պետությունն է պատասխանատվություն կրում կրթության ու գիտության համար». Սոֆիա Հովսեփյան

«Օրենքն անհրաժեշտ է լրացնել նոր դրույթով, որը հնարավորություն կտա անվճարունակ ուսանողներին բուհն ավարտելուց հետո պայմանագիր կնքել պետության հետ եւ տարիների ընթացքում վերադարձնել ուսման վարձավճարը». Հակոբ Ասլանյան

«Պետք է օրենքով սահմանել այնպիսի մեխանիզմներ, որ քաղաքական որոշումներ կայացնողները չկարողանան ունենալ լիակատար ազդեցություն բուհական կառավարման խորհուրդներում». Անի Սամսոնյան

«Մենք ստեղծում ենք մրցակցային պայմաններ՝ դրանով իսկ կարեւորելով, որ բուհերը մրցակցելով բերեն ավելի լավ կրթական որակ եւ ծրագրեր: Բայց կարեւոր է, որ այդ պայմանները լինեն հավասար բոլորի համար: Բուհերի կառավարման մեջ անտեսված է ուսխորհուրդների եւ ուսանողների դերը». Գեւորգ Գորգիսյան

«Օրենքի նախագիծը պարունակում է քաղաքական հստակ ուղերձներ եւ կոդեր, որոնք ուղղակիորեն ջախջախում են ակադեմիական  ազատությունները եւ դեմ են բուհերի ինքնավարության սկզբունքին». Նաիրա Զոհրաբյան

«Այս նախագիծն ինքն իրենով օրինակն է այն բանի, որ մեր քաղաքական թիմը հնարավորինս ապաքաղաքական նախագիծ է ներկայացրել ձեր դատին, եւ ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, բոլոր երեք խմբակցությունները կողմ կքվեարկեն». Մխիթար Հայրապետյան


10.02.2021
Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին
Կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ փետրվարի 10-ի վերջին նիստում պատասխանեցին պատգամավորների հարցերին:   ...

10.02.2021
Աշխատանքային խումբը կշարունակի Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ քննարկումները
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանը շարունակեց փետրվարի 10-ի նիստում: Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանը կարեւորեց օրենսգրքի ընդունումը՝ նշելով, որ նախագիծը լրամշակման կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ նախագիծն օբյեկտիվ պատճառներով  չի քննարկ...

10.02.2021
Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրությունն արդիականացվում է
«Կրթության եւ գիտության ոլորտները կանոնակարգող դաշտն արդիականացման կարիք վաղուց ունի. գործող օրենքներն ընդունվել են 15-20 տարի առաջ»,- նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խորհրդարանին ներկայացնելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ 22 հարակից  նախագծերով: Նախարարի խոս...

10.02.2021
Փոփոխություններ տուրքերի եւ վճարների մասին օրենքում
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկեց փետրվարի 10-ի նիստում: Պետսահմանին վերահսկողություն իրականացնելու իրավունք կտրվի  նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Հեղինակների՝ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի,...

10.02.2021
Պարզաբանում
ՀՀ Ազգային ժողովի բյուջեի պարգեւատրման ֆոնդը հաստատված է դեռեւս 2018 թվականից ՀՀ  պետական բյուջեի մասին օրենքներով եւ համապատասխան կառավարության որոշումներով: Վերոգրայլից ելնելով, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS