Տպել
10.02.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ. ուղիղ խոսք
1 / 5

Ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշերին: Բարձրագույն կրթությունը կարող է իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Բուհերի կառավարման խորհրդի կազմը բաղկացած կլինի 9 անդամից, կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը: Երեւանի պետական համալսարանին կտրվի հատուկ կարգավիճակ. առանձնահատկությունները կսահմանի Կառավարությունը: Կրթության որակի բարելավմանն ուղղված մի շարք կարգավորումներ են առաջարկվում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ դրան կից 22 հարակից նախագծերով: 
 
«Բուհերի քաղաքականացման էջն այս նախաձեռնությամբ կարելի է համարել փակված: Կարեւոր է լրիվ եւ մասնակի կրթության ծրագրերին վերաբերող դրույթը. ուսանողին հնարավորություն է տրվում ուսուցումը կազմակերպել ճկուն. կրեդիտների փոխանցելիությունն օրենսդրական նախաձեռնության մեխն է: Մենք չունենք որակյալ կրթություն, քանի որ չունենք մրցակցություն բուհերի, ամբիոնների, դասախոսների մակարդակում: Այս դեպքում, եթե վատ դասախոս է, ուսանողը նրան չի ընտրի». ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյան

«Կարեւոր է Երեւանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ տալը, ավելին՝ շեշտադրումներն արժե տանել Մայր բուհի գործունեության արդյունավետության, հանրային կյանքում ունեցած լուրջ դերակատարման վրա». Սերգեյ Բագրատյան

«Գիտության առնվազն 4 տոկոս ֆինանսավորման դրույթը լավագույն առաջարկներից է եւ պետք է ներառել նախագծում: Եթե անընդհատ վերահսկողական մեխանիզմներով փորձեք ապահովել համալսարանական կառավարման գործընթացը, արդյունավետությունը կիջնի». Կարեն Սիմոնյան

«Եթե որեւէ բուհի տալիս ես առանձնահատուկ կարգավիճակ, այդ բուհը, ժամանակի ընթացքում օգտվելով տրված առավելություններից, դառնում է ավելի դանդաղաշարժ, ոչ մրցունակ, ոչ ճկուն: Բոլոր բուհերը պետք է գործեն նույն մրցակցային պայմաններում». Գեւորգ Պապոյան

«Կարծես բուհի կառավարման խորհուրդը պետք է լինի «փող տվող մարդ: Մինչդեռ, բուհի կառավարման խորհուրդը պետք է լինի չափորոշիչներ մշակող եւ պահպանող». Արտակ Մանուկյան

«Նախագծում առկա են բուհական ինքնավարությունը խաթարող, էական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հատվածական կարգավորումներ, բուհերի ակադեմիական ազատությունների եւ ինքնակառավարման սահմանափակման  դրույթներ». Աննա Կոստանյան

«Ուզում եմ ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված նախագծով ռեկտորի պաշտոնի համար սահմանված տարիքային սահմանափակումը». Արմեն Եղիազարյան

«Քննարկումներ եմ ունեցել  ոլորտի մասնագետների հետ: Վերջիններս եւս ակադեմիական եւ վարչական անձնակազմի համար սահմանված տարիքային շեմի համար են բողոքել: Ողջունում եմ կրեդիտային համակարգը ճկուն դարձնելը». Սոնա Ղազարյան

«Անձնակազմի համար տարիքային սահմանափակումները մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարության եւ Սահմանադրության խախտում են: Պետք չէ խնդիրներ ստեղծել բուհական ինքնավարության եւ բուհերի ազատությունների մասով». Թագուհի Թովմասյան

«Բուհերում պետք է ապահովել ընտրական մարմինների հավասարությունը: Կարեւոր է գիտության պատշաճ ֆինանսավորումը». Գոռ Գեւորգյան

 «Կարգավիճակ տալով չի, որ որոշվելու է այս կամ այն բուհի վարկանիշը, կյանքն է ցույց տալու՝ իր տեղը գրավում է, թե՝ ոչ». Միքայել Մելքումյան

«Գիտության ֆինանսավորմանը պետք է մոտենանք ասիմետրիկ, ոչ ստանդարտ ճանապարհով: Պետք է գտնենք համաշխարհային արդյունավետ այն գործիքները, որոնք կարող են թռիչք ապահովել գիտության զարգացման համար». Արման Բաբաջանյան

«Նախաձեռնությամբ կարգավորվում են ազգային փոքրամասնությունների, կրթության հատուկ կարիք ունեցող ուսանողների սովորելու եւ նրանց կրթության իրավունքն իրացնելու հարցերը: Նախագիծը կատարյալ չէ եւ զերծ չէ թերություններից». Լիլիթ Ստեփանյան

«Բուհերի զարգացման աճի տեմպերի դանդաղման պատճառը ոչ թե ռեկտորների պաշտոնների նշանակովի չլինելն է, այլ որ շուկայական հարաբերությունները մուտք են գործել բուհեր». Սրբուհի Գրիգորյան

«Կարծում եմ՝ ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները ոլորտի խնդիրների առնչությամբ անկեղծ են, սակայն, ցավոք, չկա հակառակ կարծիքն ընդդիմադիրների շրջանում». Վահագն Թեւոսյան

«Անհրաժեշտ է օրենքով ամրագրել, որ պետությունն է պատասխանատվություն կրում կրթության ու գիտության համար». Սոֆիա Հովսեփյան

«Օրենքն անհրաժեշտ է լրացնել նոր դրույթով, որը հնարավորություն կտա անվճարունակ ուսանողներին բուհն ավարտելուց հետո պայմանագիր կնքել պետության հետ եւ տարիների ընթացքում վերադարձնել ուսման վարձավճարը». Հակոբ Ասլանյան

«Պետք է օրենքով սահմանել այնպիսի մեխանիզմներ, որ քաղաքական որոշումներ կայացնողները չկարողանան ունենալ լիակատար ազդեցություն բուհական կառավարման խորհուրդներում». Անի Սամսոնյան

«Մենք ստեղծում ենք մրցակցային պայմաններ՝ դրանով իսկ կարեւորելով, որ բուհերը մրցակցելով բերեն ավելի լավ կրթական որակ եւ ծրագրեր: Բայց կարեւոր է, որ այդ պայմանները լինեն հավասար բոլորի համար: Բուհերի կառավարման մեջ անտեսված է ուսխորհուրդների եւ ուսանողների դերը». Գեւորգ Գորգիսյան

«Օրենքի նախագիծը պարունակում է քաղաքական հստակ ուղերձներ եւ կոդեր, որոնք ուղղակիորեն ջախջախում են ակադեմիական  ազատությունները եւ դեմ են բուհերի ինքնավարության սկզբունքին». Նաիրա Զոհրաբյան

«Այս նախագիծն ինքն իրենով օրինակն է այն բանի, որ մեր քաղաքական թիմը հնարավորինս ապաքաղաքական նախագիծ է ներկայացրել ձեր դատին, եւ ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, բոլոր երեք խմբակցությունները կողմ կքվեարկեն». Մխիթար Հայրապետյան


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...