ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանը շարունակեց փետրվարի 10-ի նիստում: Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանը կարեւորեց օրենսգրքի ընդունումը՝ նշելով, որ նախագիծը լրամշակման կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ նախագիծն օբյեկտիվ պատճառներով չի քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն հանձնաժողովականները դրական կարծիք ունեն նախագծի վերաբերյալ: Տարոն Սիմոնյանը մտավախություն հայտնեց, թե դատական համակարգը պատրաստ չէ յուրացնելու նոր օրենսգիրքը, քանի որ բազմաթիվ գործեր են վերաբացվելու, ինչը կարող է խնդիրներ առաջացնել դատախազական եւ քննչական մարմինների համար: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ աշխատանքային խումբը շարունակելու է քննարկումները ոլորտի մասնագետների հետ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենսգիրք ունենալու համար:
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում: Ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...