National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.2.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
15.02.2021
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների քննարկում
1 / 12

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները փետրվարի 15-ին քննարկվեցին խորհրդարանում կազմակերպված աշխատանքային քննարկման  ժամանակ: Հրավիրվել էին ոլորտի փորձագետներ Վահան Հովսեփյանը եւ Գրիգոր Սաղյանը, մասնագետներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, որը նաեւ նախկին լրագրող է, ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի, Վահագն Հովակիմյանի եւ Թագուհի Ղազարյանի  հետ առաջարկում է  կարգավորել ԶԼՄ դաշտը՝  լրատվամիջոցներին արգելելով տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Նախագծով անանուն աղբյուր են համարվում այն բոլոր դեպքերը, երբ համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Կարեւոր նկատառում. նախագծի ընդունմամբ չի արգելվելու անհայտ ծագումնաբանությամբ լուրերի հրապարակումը. արգելվելու է դրանց անանուն աղբյուրներին հղում տալն ու դրանով նրանց գովազդելը: Ըստ հիմնավորման՝ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր առաջացնել:

«Ինտերնետ հանրություն» հկ վարչության անդամ, Ինտերնետ կառավարման խորհրդի քարտուղար Գրիգոր Սաղյանը կարծում է, որ նախագիծը խնդրահարույց է, քանի որ նրանում տեղ գտած կարգավորումներն ավելի շատ վնաս կարող են տալ, քան օգուտ: Այս տեսակետին համակարծիք էր նաեւ «Ինտերնետ հանրություն» հկ վարչության անդամ Վահան Հովսեփյանը:

Գրիգոր Սաղյանն առաջարկեց վերանայել նախագծում առկա սահմանումները եւ հստակեցնել «ֆիզիկական անձ» հասկացությունը, եթե այն ԶԼՄ է: Փորձագետի դիտարկմամբ՝ պետք է նաեւ հստակեցնել,   թե ինչպես է հնարավոր նույնականացնել տվյալ ֆիզիկական անձին այն դեպքում, եթե այն ԶԼՄ է, եւ թե ինչպես է այն առնչվելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին: Նախագծի ընդունումն այս տեսքով խնդրահարույց է, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է  «համացանցային ալիք» տերմինը, հստակ չէ նաեւ, թե ինչ է պետք  հասկանալ «դոմեյն» ասելով: Գրիգոր Սաղյանը նշեց, որ հաճախ կայքերում նշված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները սխալ են լինում, եւ հնարավոր չի լինում պարզել դրանց իսկությունը: Կա նաեւ մեկ այլ խնդիր. կայքերը պարզապես կարող են դուրս գալ «am» դոմեյնից եւ մտնել «com» դոմեյն՝ այդպիսով դուրս գալով վերահսկողությունից:

Նախագիծը բարեփոխելու նպատակով փորձագետներն առաջարկեցին անցկացնել խորհրդարանական լսումներ, ինչը հեղինակներն ընդունելի համարեցին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS