Տպել
17.02.2021
Բնակչության իրազեկվածության աստիճանն առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ
1 / 18

Փետրվարի 17-ին «Պրիզմա» հետազոտական ընկերության տնօրեն Լիանա Պողոսյանը հրավիրված էր ԱԺ՝  Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելու վերջերս արված հետազոտության արդյունքները: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ ուղղված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի սոցիալական եւ  առողջապահական պարտադիր խնդիրներին վերաբերող հոդվածների կատարման վերահսկողությանը:

Հարցումն իրականացվել է 10 մարզերից ընտրված 30 թիրախային համայնքների 472 բնակիչների շրջանում: 19 համայնքների կամ աշխատակազմերի ղեկավարների հետ անցկացվել են հարցազրույցներ:

Ուսումնասիրվել  են առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանը, նշված  ծառայություններից նրանց բավարարվածությունը, ինչպես նաեւ համայնքի դերի վերաբերյալ կարծիքը:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ համայնքների եւ աշխատակազմերի ղեկավարների շրջանում իրազեկվածության աստիճանը բավարար մակարդակի չէ: Նշվեց նաեւ, որ բացակայում է «սոցիալական ծրագիր» հասկացության ընկալումը:

Սոցիալական պաշտպանության լիազորությունների իրականացման առաջնային խոչընդոտ  է համարվել ֆինանսական ռեսուրսների սղությունը:

Համայնքների հնգամյա եւ տարեկան զարգացման պլաններում  ներառված չեն եղել ծնելիության եւ բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրեր:

Հարցվածների 84.5%-ը տեղյակ է, որ Հայաստանում առաջնային բուժօգնության ծառայություններն անվճար են, իսկ 82.4%-ն իրազեկված է, որ որոշ դեպքերում հիվանդներին տրամադրվում է անվճար դեղորայք:

Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ՝ կատարվել է բովանդակային եւ տեղեկատվական ծավալուն աշխատանք: Առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ:

Հաշվի առնելով հետազոտության արդյունքները՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա փոփոխությունների օրենսդրական փաթեթով: Դրանց ընդունմամբ ավելի արդյունավետ կդառնա համայնքներում սոցիալական եւ  առողջապահական խնդիրների լուծումը:


17.02.2021
ԱԺ 3 պատգամավոր Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծ են նախաձեռնել
2021-ի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավոր դիմել են ԱԺ նախագահին՝ ԱԺ հայտարարության նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Թագուհի Թովմասյանը խորհրդարանին առաջարկում են ընդունել «Ադրբեջանի վերահսկո...