Տպել
19.02.2021
Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում անել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին
1 / 10

Ազգային ժողով էին հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ: Խորհրդարանում քննարկում էին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշեց դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է  լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:

Ըստ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել:

Պատգամավորները պնդեցին, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» տերմինով: Նրանք ընդգծեցին, որ նախագծում չի  լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը:

ՄԻՊ-ը նաեւ նշեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության:

ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները  կշարունակվեն: 


19.02.2021
Հանրապետության 10 մարզային երաժշտական դպրոցներին ԱԺ-ն երաժշտական գրականություն նվիրեց
Գիրք նվիրելու օրը, որն ամեն տարի 2008 թվականից ի վեր անցկացվում է Հայաստանում եւ Արցախում, դարձել է յուրօրինակ  եւ սպասված  տոն: Փետրվարի  19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայկական երկու պետություններում նշանավորվում է միմյանց գիրք նվիրելու  միջոցառո...

19.02.2021
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ԱԺ այցելեց Լիտվայի դեսպանը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում խորհրդարան այցելեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Մինչ հանդիպման պաշտոնական մասը դեսպանը ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական...