National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.2.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
22.02.2021
Ոտնահարվել է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը
1 / 2

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ իր խոսքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքների բռնազավթման, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների, ռազմագերիների անհապաղ վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ այլ առանցքային խնդիրներին:

Այս համատեքստում պատգամավորը կարեւորեց եվրոպական կառույցների եւ գործընկերների կողմից հասցեական կոչերի հնչեցումը՝ դրանք համարելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու հետագա փորձերի կանխարգելման նվազագույն գործիք:

Եղոյանը նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը պետք է դրվի հակամարտության կարգավորման հիմքում, միաժամանակ հավելելով, որ ոտնահարվել է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջադրած հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Տոյվո Կլաարը եւ Անդրեա Վիկտորինը կարեւորեցին հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ այն համարելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը:

Առանձին անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA), որի վավերացման գործընթացն ավարտվել է եւ  լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից:


22.02.2021
Հանդիպման առանցքում՝ հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի հարցը
Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչող հակահայ հռետորաբանությունը դատապարտելու եւ համարժեք արձագանքի արժանացնելու կոչով իր գործընկերներին դիմեց  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ի հանդիպման ժամանակ: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի...

22.02.2021
Առաջարկում են վերանայել 1999-ից ի վեր գործող պետտուրքի դրույքաչափերը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 22-ի նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնություններից առաջինը տուրքի գործող դրույքաչափերի մասին էր: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում եւ նոր դրույ...

22.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS