Տպել
22.02.2021
Ոտնահարվել է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը
1 / 2

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ իր խոսքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքների բռնազավթման, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների, ռազմագերիների անհապաղ վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ այլ առանցքային խնդիրներին:

Այս համատեքստում պատգամավորը կարեւորեց եվրոպական կառույցների եւ գործընկերների կողմից հասցեական կոչերի հնչեցումը՝ դրանք համարելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու հետագա փորձերի կանխարգելման նվազագույն գործիք:

Եղոյանը նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը պետք է դրվի հակամարտության կարգավորման հիմքում, միաժամանակ հավելելով, որ ոտնահարվել է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջադրած հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Տոյվո Կլաարը եւ Անդրեա Վիկտորինը կարեւորեցին հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ այն համարելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը:

Առանձին անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA), որի վավերացման գործընթացն ավարտվել է եւ  լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...