Համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման եւ հատկապես ինքնակարգավորման մեխանիզմները փորձագետներ Արա Ղազարյանի եւ Դավիթ Ասատրյանի ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում փետրվարի 18-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Ներկայացվեց «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» հետազոտության հաշվետվությունը: Կարգավորման նախատեսված մեխանիզմները կարող են կանխարգելել ատելության խոսքի տարածումը՝ նվազեցնելով դրա տարածման հետեւանքները:
Հանձնաժողովի անդամները եւ փորձագետները պայմանավորվեցին ստեղծել երկխոսության հարթակ՝ ներգրավելով նաեւ համացանցային տիրույթը կառավարող եւ վերահսկող շահագրգիռ կազմակերպություններին: