Տպել
23.02.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ: Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը եւ կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:

Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարեւորեց Արցախում  կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը եւ հավաստիացրեց, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր: 


23.02.2021
Խորհրդարանականները հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 22-ին հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ: «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանի, «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքո...

23.02.2021
Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները պետբյուջեի վեց ամիսների կատարման վերաբերյալ
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ, ՀՀ էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչն...

23.02.2021
Խաղաղությունն այլընտրանք չունի եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ս...

23.02.2021
Կան մեխանիզմներ, որոնք կարող են կանխարգելել ատելության խոսքի տարածումը
Համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման եւ հատկապես ինքնակարգավորման մեխանիզմները փորձագետներ Արա Ղազարյանի եւ Դավիթ Ասատրյանի ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում փետրվարի 18-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնա...

23.02.2021
Պատերազմից հետո ՀՎ Կովկասում տեղի է ունենում խոշոր դերակատարների ուժերի եւ ազդեցությունների վերադասավորում. Արա Այվազյան
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 23-ին կայացած նիստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձավ տարածաշրջանային մի շարք հարցերի: Նրա գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժեր...

23.02.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...