Տպել
23.02.2021
Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները պետբյուջեի վեց ամիսների կատարման վերաբերյալ
1 / 11

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ, ՀՀ էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, մասնագետներ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին նշյալ նախարարությունների կողմից 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները:

Նիստը նախագահող ենթահանձնաժողովի նախագահ Եղիշե Սողոմոնյանի կողմից օրակարգը եւ ընթացակարգային հարցերը ներկայացվելուց հետո հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը: Նա անդրադարձավ օրենքով սահմանված կարգով Հաշվեքննիչ պալատի  հրապարակած ընթացիկ եզրակացություններում արձանագրված բյուջեի կատարման վերաբերյալ անհամապատասխանություններին եւ խեղաթյուրումներին, ինչպես նաեւ իրենց կողմից արված առաջարկություններին:

Հարակից զեկույցներով հանդես եկան նախարարությունների ներկայացուցիչները, որոնք հրապարակեցին հաշվեքննության ընթացքում Հաշվեքննիչ պալատի կողմից վեր հանած խնդիրներն ու ներկայացրեցին առարկություններ եւ բացատրություններ: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընթացիկ եզրակացություններում արծարծված կարգավորման ենթակա եւ դրանք հրապարակվելուց հետո ընկած ժամանակահատվածում չկարգավորված հարցերի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու եւ արդյունքները ամփոփելու վերաբերյալ:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...